Էջ:Muratsan, vol. 4.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկու ծառաներ թևերից բռնած դուրս բերին Սևադա իշխանին. երկու ուրիշ ծառաներ էլ` Գրիգոր իշխանին։ Ծանր, սարսափելի ծանր տպավորություն արավ մեզ վրա կույր հոր ու որդու երևալը։ Դեռ Աևադա իշխանը բերանը չբացած, բակում խռնված ժողովրդի մեջ թագավորի անվանն ուղղված անեծքներ լսվեցան։ Սևադա իշխանը դեպի պատշգամբի եզերքը հառաջանալով, հենվեցավ գավազանի վրա և մոտավորապես հետևյալը խոսեց.

«Իշխաննե՛ր և ժողովո՛ւրդ. ձեր աչքերով ահա՛ տեսնում եք, որ հզոր Սևադան, գարդմանացոց պարծանքը և թշնամիների սարսափը, ապիրատ փեսայից կուրացած՝ յուր ծառաներ շնորհիվն է միայն ձեր աչքին երևում։ Չէի կամենալ, որ իմ ժողովրդի ամենից սինլքոր անդամը հանդիպեր այսպիսի դժբախտության, որ ծերունի հոր և երիտասարդ որդու համար ստեղծեց հարազատի ձեռքը։ Ծանրատար մի վիշա է այս։ Դուք տեսնում եք Գարդմանը. նրա երկինքն ու արևը, լեռներն ու դաշտերը, նրա ծաղիկն ու գարունը... Ես զրկված եմ այդ բոլորից, բայց այդ չէ միայն իմ ցավը։ Ես չեմ կարողանում իմ ժողովուրդն անձամբ խնամել, նրա վշտերն ամոքել, իմ հիվանդներին այցելել, իմ որբերին պատսպարել, իմ այրիների արտասուքը սրբել, իմ գերյալներին վերադարձնել... Սևադան կարոտ է այժմ յուր ծառաների շնորհին. եթե նրանք չկամենան, ո՛վ գարդմանացիք, ես չեմ կարող մինչև անգամ արևի ճառագայթներով իմ սառած մարմինը ջերմացնել... Իմ տունը, որ մի օր կենդանության հնոց էր, այժմ կույր բվիճակների կացարան է դարձել։ Այս ամենը տանում եմ ես, որովհետև զրկված եմ աստուծո լույսը տեսնելու կարողությունից։ Բայց դուք, գարդմանացի քաջեր, դուք, որ առողջ աչքեր, զորեղ բազուկներ, աննկուն կորով ունեիք և ունիք, ինչպե՞ս եք կարողանում տանել այն անարգանքը, որ Աշոտ-Երկաթը դրոշմեց ձեր ճակատին, ձեր հայրն ու առաջնորդը կուրացնելով, ձեր ազատությունը շղթայելով...»։

«Ժողովո՛ւրդ Գարդմանա,-բացականչեց իշխանը,-ես բարձրացրի քո անունը իմ հաղթություններով, դու ստորացրիր նրան քո անմռունչ հպատակությամբ... Եթե քաջություն չունիս դեն ձգել այդ անարգանաց լուծը, քաջություն