Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սևադան Մարզպետունուն. տեսնելով, որ վերջինս լռել է արդեն նամակը կարդալուց ետ։

-Ոչ մի բանի վրա։

-Այդ զարմանալի է։

-Այո, երբ սուրը խոցում է սիրտը, այն ժամանակ ուղեղը դադարում է մտածելուց... Դու սուր ցցեցիր իմ սիրտը, իշխա՛ն։

-Վշտացար, այնպես չէ՞. կարևվեր խոցվեցար... Օ՜, այդ դեռ դու ես, դո՛ւ, որ միայն թագավորի զինակիցը և հայրենիքի մի զինվորն ես, դու վշտացար այնքան, որ ուղեղդ դադարեց մտածելուց։ Հապա եթե զինակից ու զինվոր լինելուց զատ լինեիր նաև սիրող հայր... Եթե հանկարծ տեսնեիր, որ տարիների ընթացքում մեծամեծ աշխատությանց ու զոհաբերությանց գնով սիրածդ դստեր համար ստեղծած փառքն ու երջանկությունը ջախջախված ընկած են քո առաջ... թե դրա հետ միասին փշրված են նաև քո լավագույն հույսերը. անդարձ կորած` սրտիդ անդորրությունը, հոգվյուդ ուրախությունը, արատավորված` տոհմիդ պատիվը... ի՞նչ կանեիր դու այն ժամանակ...

-Մի՞թե ընդհանուր հայրենիքի համար զգացած վիշտը դառնագույն չէ, քան թե այդ բոլորը։

-Բայց եթե ընդհանուր հայրենիքի համար զգացած վշտի վրա ավելանային և ա՞յս վշտերը...

-Հարկավ անտանելի կլինեին նրանք...

-Այո՛, իշխան, ես պակաս հայրենասեր չէի. և հենց այդ էր պատճառը, որ այդ անխիղճ ու զրախոս նամակն ստանալուց ետ` ձի չնստա իսկույն, չթռա դեպի Շիրակ և սրի մի հարվածով չջախջախեցի մեղապարտի գլուխը. այլ երկրորդ անգամ ապստամբության դրոշ պարզեցի, հեռատեսությամբ որոշելով, թե այս անգամ մի փոքր ավելի խստությամբ կվարվեմ արքունական կալվածների և ժողովրդի հետ, գուցե դրանով կարողանամ ազդել թագավորի քարացած սրտի վրա, ճանապարհ բերեմ մոլորյալին և ազատեմ գահը վերահաս վտանգից: Եվ ահա՛ այդ նպատակով, ինչպես գիտես, վերցրի Գարդմանում պատրաստ ունեցած զորքս, որոնց թիվը ութ հազարի էր հասնում, և դիմեցի ուղղակի Ձորափոր։ Առաջին գործս