Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհուրդ է տալիս ինձ հաշտվել նրա հետ, նա իմ թշնամին է։ Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ...

-Ուրեմն, ես իմ գործը վերջացրի...-ասաց Մարզպետունի իշխանը և տեղից վեր կենալով` ողջունեց Ամրամին և վրդովված դուրս գնաց վրանից։

Հազիվ իշխանը ներքին մուտքից հեռացել էր մի քանի քայլ, սեպուհը բարձրացրեց վարագույրը և ձայն տվավ նրան.

-Տե՛ր Մարզպետունի։

Իշխանը ետ դարձավ և հարցրեց.

-Դու ինձ ուրիշ ասելիք ունի՞ս։

-Ես դեռ ոչինչ չեմ ասել քեզ,-պատասխանեց Ամրամը։

Իշխանն ինքն իրան ուրախացավ։ Նրա սրտում նոր հույս ծագեց։ «Միգուցե նա զղջաց յուր սառն ընդունելության համար. միգուցե նա կամենում է հարգել իմ խնդիրը...», վայրկենապես անցան այս մտքերը Մարզպետունու գլխով և նա հոժարությամբ ետ դարձավ և նորեն ներքին վրանը մտնելով հարցրեց.

-Ուրիշ ի՞նչ ունիս ինձ ասելու։

-Նստի՛ր այստեղ մի վայրկյան,-ասաց սեպուհը ցույց տալով իշխանին յուր մահճակալը։

Իշխանը նստեց։

-Տե՛ր Մարզպետունի, եթե դու եկել ես ինձ մոտ իբրև պատգամավոր, ապա ուրեմն պետք է լրիվ պատասխան տանես նրան, ով որ ուղարկել է քեզ,-ասաց սեպուհը։

-Ոչ ոք ինձ չէ ուղարկել։ Թագավորը, ինչպես գիտես, նոր է վերադառնում եգերացոց աշխարհից, իսկ Ուտիքում եղած ժամանակ ես նրան չեմ տեսել...

-Ես կարծում էի, թե գուցե թագուհին...

-Եվ ո՛չ թագուհին. և ոչ կաթողիկոսը... Ես ինքս տեսա, թե ինչ ավեր է սպառնում մեր աշխարհին։ Ամեն կողմ անցա, ամեն ինչ դիտեցի, և վերջը որոշեցի գալ և խնդրել ձեզ երկուսիդ` քեզ և Սևադային` խնայել և խղճալ ձեր բազմաչարչար հայրենիքին...: Սևադա իշխանը, շնորհակալ եմ,