Էջ:Muratsan, vol. 4.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Երևի կարևոր գաղտնիք ունեին միմյանց հաղորդելու», մտածեց թագուհին և լսողությունը լարեց։

Բայց մենք թողնենք նրան յուր ժայռի վրա և ծանոթանանք օրիորդ Շահանդուխտի հետ։

Ո՞վ էր այդ աղջիկը, որի անունը մի անգամ միայն հիշեցինք մենք մեր պատմության սկզբում։

Դա արքայի հորաքեռ թոռը, Սյունյաց մեծ իշխան Վասակի դուստրն էր, որ հոր մահվանից հետո յուր իշխանուհի մոր հետ միասին ապրում էր արքունիքում։

Մի քանի տարի առաջ ամիրապետը Յուսուփ ոստիկանին կալանավորելով` վերակացու էր կարգել յուր մասին հայկական գավառներում Ըսբուք անունով մեկին, որ յուր նախորդներից ավելի թույլ և խաղաղասեր մարդ էր։

Դրա ժամանակ դեռևս Սյունյաց նահանգի Գողթն գավառը յուր Երնջակ ամրոցով գտնվում էր մի պարսիկ ամիբայի ձեռքում։ Յուսուփ ոստիկանը Սմբատ թագավորին նահատակելուց ետ` Երնջակ ամրոցը գրավելով հանձնել էր այդ ամիրային` Գողթան գավառի հետ միասին։

Արդ` երբ Յուսուփի տեղ Ըսբուքը նշանակվեցավ, Սյունյաց իշխանները հարմար Ժամանակ գտան հայրենի կալվածքը ամիրայի ձեռքից ազատելու։ Ուստի բոլոր չորս եղբայրները` Վասակ, Սահակ, Սմբատ և Բաբգեն միանալով զորք ժողովեցին և հարձակվեցան ամիրայի վրա։ Պատերազմի ժամանակ սյունեցի զորքերը ջարդեցին հագարացիներին։ Բայց Վասակ իշխանի հետ եղող սկյութացի զինվորները, որոնք իբր թե հայերին օգնելու էին եկած, բայց իսկապես կաշառված էին ամիրայից, ետևից զարկելով սպանեցին իշխանին, որ կռվում էր աննահանջ։

Երեք եղբայրները թողեցին իսկույն ճակատը և քաջ ու աննման եղբոր մարմինն առնելով Գեղարքունիք դարձան և մեծ սուգ արին նրա վրա։

Լսեցին այդ գույժը Աշոտ թաղավորը ու Սահականույշ թագուհին և լացին դառնապես։

Բայց ինքն արքան, որ իշխանի կենդանության ժամանակ անիրավաբար բանտարկել էր նրան Կայյան բերդում, ծանր վշտից զատ տանջվեքավ նաև խղճից։ Նա հիշեց