Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Այո՛, միայն այս. և այս արդեն շատ է ինձ համար, մինչև որ...

-Մինչև որ ի՞նչ:

-Մինչև որ դու քո աշխատությունները կավարտես կվերադառնաս դղյակ:

-Օ՜, իմ աշխատությունները չպիտի ավարտին, քանի որ...

-Քանի որ ի՞նչ:

-Քանի որ Շահանդուխտը գտնվում է Գառնու ամրոցում։

-Ի՞նչ կնշանակե այդ։

-Այդ կնշանակե ա՛յն, որ ես դողդողում եմ քո անձի համար, քո ապահովության համար։

-Ինչպես և այն բոլորի, որոնք գտնվում են այս ամրոցո՞ւմ:

-Ոչ. այդ բոլորի համար ես ուրիշ կերպ կմտածեի. բայց քեզ համա՞ր... ի՛նչ ասեմ...

-Խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում։

-Այո՛, իմ անգին օրիորդ, եթե թշնամու հրոսակները Գառնին շրջապատելով` ոչ մի կռվան չգտնեն ժայռերի վրա բարձրանալու, եթե նրանց սանդուղքների ու փայտակերտ մարտկոցների տակ հողը փլչելով՝ վերեն վայր կործանե ամենքին, եթե կպրաձյութի կրակված հեղեղները լափեն խիզախներին ոչ միայն պարիսպների տակ, այլև զառիվայր ճանապարհներում, եթե հագարացիք ամիսներով շարունակ պաշարեն մեր բերդը և սակայն վերջին գյուղացուն չկարողանան յուր խորակից զրկել կամ իշխանուհիների սովորական զբոսանքը խանգարել, իմացիր, որ այդ ամենը լինում է քո շնորհիվ... որ Գառնին անպարտելի է դարձնում Սյունյաց օրիորդը, որ շատերն այստեղ իրանց կյանքը պարտական են մնում իմ հարսնացուին...

-Ի՞նչ կնշանակե այդ, Գոռ, ես քեզ չեմ հասկանում։

-Այդ կնշանակե այն, որ քանի դու Գառնիումն ես, Գոռը հանգստության չունի։ Գեղամ նահապետի գտած այս հսկայական ժայռերը փխրուն են երևում իմ աչքում։ Տրդատա կառուցած հաստահիմն պարիսպները թվում են ինձ