Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար։ Որքան էլ նա հուսահատ, որքան էլ մեզանից հեռու, այսուամենայնիվ նա մեր թագավորն է և նրա հրամանն ու ցանկությունը պիտի առաջնորդե մեր սրերին:

-Կեցցե՜ թագավորը,-գոչեցին միաբերան ուխտի զինվորները։

Եվ նույն ավուր երեկոյան ամենքը միասին զրահավորված ու զինվորված ելան Գառնո ամրոցից և ուղղվեցան դեպի Սևան։

Գեղանի բերդակալուհին սյունեցու նժույգի վրա նստած և զրահավոր շքախմբով շրջապատած, ճանապարհ դրավ ուխտի զինվորներին մինչև մոտակա հանգրվանը, ուր, սիրահարներին սիրելի առանձնության մեջ, գրկախառնելով փեսացուին, ուղեկից տվավ նրան յուր անդրանիկ համբույրը և արտասվաթոր աչքերով նրա ճանապարհն օրհնելով վերադարձավ։

Զ

ՎՇՏԵՐԻՑ ԾԱՆՐԱԳՈԻՅՆԸ

Լուսնի շառագույն սկավառակը երևաց Այծեմնասարի ետևից և Գեղամա մթապատ ծովակն սկսավ լուսավոոել Երերուն դաշտի արևելյան կողմը հետեզհետե վառվեցավ մութ բոսոր գունով և մանրիկ, մեղմիկ մկանունքներն սկսան թավալել բյուր լուսնի գնդեր։

Սևանի վրա լռություն էր տիրում։ Շարժումը դադարել, ճրագները հանգել էին։ Անապատականները օրվա բազմանվագ ժամասացություններից հոգնած, փակվել էին խոնավ խուցերի մեջ և քնո գիրկը մտել։ Մատուռներն ու եկեղեցիները կարծես նիրհում էին նույնպես և ծովակի ափնածիր ծփանքը օրոր էր երգում նրանց համար։

Միայն կղզու արևելյան կողմը բարձրացող բլրակի վրա, ուր ս. Հարության տաճարն էր և ուր ցիրուցան ընկած էին մամռապատ խաչարձաններ, լուռ անցուդարձ էր անում մի բարձրահասակ մարդ։ Կղզու աշխարհական բնակիչների՞ց էր նա, թե՞ հոգևոր, անկարելի էր որոշել, որովհետև ծածկած էր լայնաքղանց վերակու, նման հոգևոր հարց գործածական