Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի քահանաներ, որոնք տեր-Սարգսի համախոհներն էին, վկայեցին որ հանցավոր է երեցը և, հետևապես, պիտի պատմվի։ Իսկ տեր-Սարգիսր, որ վաղուց սպասում էր այդպիսի մի բարեհաջող դեպքի՝ յուր կարծեցյալ հակառակորդին տապալելու համար, բացականչեց.

— Մինչև այսօր, արժանապատիվ հայր, դա դործել է հարյուրավոր այդպիսի հանցանքներ, որոնք ուղղված են եղել մեր դեմ։ Դա սառեցրել է ժողովրդի սիրտը մեզանից, ձգել է մեր վարկը նրանց առաջ, ամեն տեղ և ամեն գործում առաջ ընկնելով՝ մեզ թողել է ետքին. այսպիսով դա բռնացել է նաև մեր իրավունքների վրա ժողովուրդը կարծես էլ չի ճանաչում մեզ. յուր կարիքների ժամանակ՝ նա փոխանակ ավադ քահանաներին դիմելու, դիմում է այս նորընծային և այդպիսով շահ է թե արդյունք, դրա ձեռքն է հանձնում...

— Այդ մի կողմ թող, տեր-Սարգիս, խնդիրը շահուն կամ արդյունքին չէ վերաբերում,— ընդհատեց առաջնորդը։

— Այո, սրբազան (տեր-Սարգիսը իբր թե սխալմամբ տվավ վարդապետին այդ տիտղոսը) ես էլ հենց այն էի ուզում ասել թե՝ մինչև այսօր խնդիրը մեր շահուն էր վերաբերում այդ պատճառով մենք լռում, համբերում և ներում էինք տեր-Անդրեասին, բայց այժմ, երբ նա ձեռք է պարզում դեպի առաջնորդի իրավունքները՝ նրան անկարելի է ներել։

— Հա՛, այդպես պիտի խոսես, այդ է իրավացին, — հավանություն տվավ վարդապետը և ապա աչքերը շուրջ հածելով՝ հարցրեց մյուսներին.— դուք ի՞նչ ունիք ասելու։

— Ըմբոստ է... հանցավոր է... պետք է պատժվի, ձայն տվին մի քանի հոգի, բայց մեծամասնությունը լռեց։

Անդրեաս երեցը, որ մինչև այն անխոս ու անվրդով լսում էր յուր դեմ եղած ամբաստանությունները, գլուխը վեր առավ և մի բարձրահոն հայացք ձգելով նախ յուր շրջապատի և ապա առաջնորդի վրա, ասաց.

— Ինձ մնում է կրկնել առաքյալի խոսքերը թե՝ «խնդրեմք յաստուծո զի մի՛ ինչ արասցե ձեզ չար, ոչ զի մեք ընտիրք երևեսցուք, այլ զի դուք զբարիս գործեցեք... Խրախ եմք, յորժամ մեք տկարանայցեմք և դուք զորաւոր իցեք...» Այո,