հարք և եղբարք, կցանկանայի որ դուք զարդարված լինեիք առաքինությամբ այնչափ, որ ես, ձեր համեմատությամբ, համարվեի անպիտան և նախատվեի ձեզանից իմ տկարության համար, որ ժողովուրդն յուր թշվառության օրերում մխիթարվեր ձեզմով և կարյաց ժամանակ՝ օժտվեր ձեր իմաստությամբ... և ես չէի նախանձիլ ձեր այդ առավելության։ Բայց նույն առաքյալը մեզ հրամայում է. «Խոսեցաթուք զճշմարտութիւն իւրաքանչյուր ընդ ընկերի իւրում, զի եմք միմեանց անդամք». հետևապես, ոչ թե իմ անձը պաշտպանելու այլ իմ պաշտոնին հավատարիմ մնալու պարտավորությամբ պետք է ճշմարտությունը խոսեմ, «զի եմք վերակացու ճշմարտության»։
«Առաջնորդ հայր, երբ ինձ ասացին թե՝ խանից հրաման ես տացել և այդ պատճառով է որ հրավիրում ես ինձ ու իմ պաշտոնակիցներին, անչափ ուրախացա, զի հավատացի թե՝ ժողովրդի օգտին շահավոր գործ մի սկսելու համար՝ խորհուրդ պիտի անես մեզ հետ։ Չէ՞ որ այս օրերում մեզ սպառնում է մի չարիք, որի առաջն առնելու համար ամենից առաջ դու պիտի մտածես։ Բայց ավաղ. եկա և տեսա որ քեզ ու քո հավատարիմներին զբաղեցնում է ոչ թե ժողովրդյան ցավը, այլ մի տեր-Անդրեաս դատելու և պատժելու խնդիրն... որ ձեզ սարսափեցնում է՝ ոչ թե շահի ձեռքով լինելիք «մանկաժողովը», որ ամեն մի ագուլեցու տուն լաց ու կոծով պիտի լցնե, այլ այն՝ որ՝ մի երեց պակաս հարգանք է մատուցել առաջնորդին, կամ զրկանք պատճառել մի տեր-Սարգսի։
— Էլ ի՜նչ հարցուփորձ է հարկավոր,—բացականչեց հայր սուրբը.— տեսնո՞ւմ եք, ով քահանայք, ինչ հանդուգն լեզվով է խոսում սա յուր առաջնորդի հետ. կ՞ա ձեր մեջ մինը, որ չդատապարտե սրան։
— Ինձ իրավունք կունենայիք դատապարտել ամենքդ, եթե երբևիցե թերացած լինեի իմ պարտավորությանց մեջ,— դարձավ երեցը քահանաներին.— բայց ճշմարտություն խոսելուս համար ոչ ոք ունի իրավունք ինձ դատապարտելու. մանավանդ թե՝ պարտավոր իսկ եք միանալ ինձ հետ և կրկնել այն, ինչ որ ես եմ խոսում. զի ժողովուրդն ալս վայրկյանին