Էջ:Muratsan, vol. 5.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՛նչ չարիք. ահա՛, առ կարդա խանի հրամանը և կիմանաս... բայց ոչ, ինքս կկարդամ։

Այս ասելով վարդապետը հանեց ծոցից մի ծալած թուղթ և խնամքով բանալով այն՝ սկսավ կարդալ.

Երկնքի թագավորության սիրելի, արևի պես պայծառ և փայլակի պես զորեղ` թագավորների թագավոր և շահերի շահ՝ մեծ Աբասի

Խոնարհագույն ծառա

էրմենիստանի և Գյուրջիսաանի խան էմիր-Գյունեից

Հրաման —

Հայոց Խալիֆի հավատարիմ սպասավորին և Ադուլիսի արժանահարգ առաջնորդին։


Հայտնի լինի ինչպես քեզ, նույնպես և Իրանի հզոր գահի հպատակ Սիսիանի ժողովրդին, մելիքներին, իշխաններին, բեկերին, դատավորներին, քեդխուդաներին, խոջաներին և բոլոր պատվելիներին՝ որ աշխարհի պարծանք և երկնքի պարգև արեգակնափայլ շահը որոշեց բախտավորացնել Ագուլիսը յուր բարձր այցելությամբ որ տեղի կունենա սույն ջեմաղի֊ուլ-էվալ ամսո 8-ին, մեծափառ իմամ Ալիի ծննդյան օրը։

Արդեն հրամայված է Ադուլիսի վեքիլին անօրինել ինչ որ արժանն է նորին մեծության ընդունելության համար։ Քեզ ևս հրամայում եմ առանձնապես՝ պատրաստել հայ ժողովրդի և հոգևորականության կողմից այնպիսի փառավոր ընդունելություն, որի նմանը տեսած չլինի իմ շահը ոչ Երևանում, ոչ Նախճվանում և ոչ իսկ նախկին հարուստ Ջուղայում։ Քո ժողովուրդն ու հոգևորականությունը պիտի դիմավորեն իմ վեհապետին Որտուատում։ Այդտեղ ներկա պիտի Լինին բոլոր այն ընտիր դասակարգերը, որոնց անունը հիշեցի, յլև հայոց բոլոր հոգևորականությունը յուր փայլուն արդուզարդով։ Այդաեղ պիտի լինին Ագուլիսի բոլոր գեղեցիկներն ու գեղեցկուհիները մեծ թե փոքր, առանց քողերի ու ծածկոցների. այլև Սիսիանի բոլոր կուսանոցների, ինչպես Ագուլիսի ու Շոռոթի, նույնպես և Շնհերի ու Հալիձորի միանձնուհիները, որոնց թիվը ինչպես հայտնի է մեզ, հասնում է մի