Էջ:Muratsan, vol. 5.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես կերթամ, բայց անգործ նստել չեմ կարող. վաղն ևեթ իմ աշակերտները Ցզնա պիտի տանեմ. ես նրանց չեմ թողնիլ այստեղ։

— 0՜ն և օ՜ն, այդպես բան չանես, թո՛ղ գոնե հարյուրավոր տգեղների մեջ մի քանի տասնյակ շնորհքով տղաներ գտնվին։ Մի' գրգռիր շահի զայրույթը մեր դեմ. բարիք անելու փոխարեն դու չարիք կբերես մեր գլխին։

— Հազարավոր ամբոխի մեջ եթե պակաս լինեն մի երեք տասնյ՛ակ մանուկներ, բնավ աչքի չեն ընկնիլ:

— Այո՛, այդ ճիշտ է, բայց Ագուլիսի վեքիլը գիտե որ Խցաձորում աշակերտներ ունիս դու։ Ընտանիքների միջից պակասածները, իհարկե, չեն նկատվիր բայց քո աշակերտների նվազությունը աչքի կընկնի իսկույն, որովհետև նրանց թիվը հայտնի է վեքիլին։

Տեր-Անղրեասը մի վայրկյան լռեց և ընկավ մտածության մեջ։ Ապա գլուխը բարձրացնելով` վճռաբար ասաց.

— Ոչ. ես նրանց կծածկեմ, կանհետացնեմ. թող թեկուզ դրա համար իմ գլուխը կտրեն, «լավ է մեզ` զի այր մի մեռանիցի ի վերա ժողովրդյանս և մի՛ ամենայն ազգս կորիցե...»։

— Բայց, Տեր Անդրեաս, քո գլուխը չեն կտրի, այլ իմը կկտրեն,— հարեց առաջնորդը. որովհետև ամեն մի թերության համար խանն ինձ է պատասխանատու ճանաչում։

— Հոգ չէ. դու ժողովրդի առաջնորդն ես և հարկը պահանջած ժամանակ պարտավոր ես քո անձը տալ նրա փոխարեն։ Լավ է որ հիսնի, երեսնի և նույնիսկ հնգի փոխարեն մինը մեռնի. առանց զոհի փրկություն չկա...

— Չէ, բարեկամ, երիտասարդ ես և անփորձ տղայի պես ես խոսում։ Մահը չտեսած մի՛ արհամարհիլ նրան։ Գնա՛, գնա՛ և անհոգ եղիր, ես ամեն ինչ կկարգադրեմ։

— Կարգադրիր, ինչ վերաբերում է քեզ. իսկ իմ աշակերտների համար ևս կհոգամ,— ասաց տեր֊Անդրեասը և պատրաստվեց դուրս գնար:

— Քո աշակերտները անձեռնմխելի կմնան. այդ մեկը ինձանից պահանջիր դու։— ասաց առաջնորդը։