— Ներիր ինձ. չեմ կարոդ այս դեպքում վստահանալ քո խոստման:
— Եթե ավելի համառես, կալանավորել կտամ քեզ այս գիշերը. իսկ եթե ինձ չլսելով աշակերտները տանես Ցղնա, վաղն ևեթ վերադարձնել կտամ նրանք այնտեղից, «և եղիցի վերջին չար քան զառաջին»— սպառնաց առաջնորդը։
Տեր-Անդրեասը մի սուր հայացք ձգեց վարդապետի վրա, շարժեց գլուխը տխրությամբ և առանց մի բառ արտասանելու դուրս գնաց ընդունարանից։
— Այս մարդը կամենում է որ մենք ամենքս զոհվենք յուր փառամոլությանը,— ասաց առաջնորդը և արհամարհանոք Ժպտաց։
— Այո՛, այո՛, միայն իր փառամոլությանը,— հարեց տեր-Սարգիսը.— գա իրանից զատ ուրիշ ոչ ոքի չի տեսնում։
— Փարիսեցի է. իսկական փարիսեցի,— ձայն տվավ տեր-Սարգսի համախոհներից մինը։
— Ամենքդ էլ սխալվում եք. նա ազնիվ հոգի է և արժանավոր քահանա,— լուրջ ձայնով նկատեց ծերունի տեր-Հովսեփը և վեր կացավ տեղից։
Ժողովականները հետևեցին նրա օրինակին և հետզհետե ցրվեցան։
Թ
Հետևյալ առավոտ տեր-Անդրեասը դուրս չեկավ փողոց։ Աշակերտներին Ցղնա տանելու միտքը նա թողել էր առ ժամանակ, մինչև որ տեսնե թե՝ հանգամանքներն ի՛նչ ընթացք են ստանում։
Բшյց նախընթաց երեկոյան տեղի ունեցած եղելությունը տպավորություն էր արել տեր-հոր վրա։ Թեպետ նա եղելությունը պատմել էր ընտանիքին և նրանից սփոփական շատ խոսքեր լսել, այսուամենայնիվ յուր սիրտը տակավին տխուր և հոգին խռոված էր։ Դառնալով եկեղեցուց, ուր ավելի էր գրգռվել տեր-Սարգսին տեսնելով, նա լուռ ու մտահույզ