Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեր պահանջն այն չէ, որ այդ մի քանի հարյուր տունը անպատճառ այսօր պապականություն ընդունին, չէ՛, այլ որ վկայեն Շահաբասի առաջ թե՝ այո, իրենք պատկանում են մեր հոտին. իսկ դուք ձեր կողմից այդ վկայությունը հաստատեք։

— Այդպիսի առաջարկության պատասխանելն մեր իրավունքից վեր է,— ասաց տեր Անդրեասը,— այդ հարցին կարող է լուծումն տալ միայն հոպևոր տերը։

— Իսկ եթե նա մերժո՞ւմ է։

— Մենք ևս պիտի մերժենք...

— Բայց եթե ժողովուրդը ցանկանա՞ հետևել մեր խորհրդին։

— Մենք կարգիլենք նրան այդպիսի քայլ անել։

— Դուք ուրեմն ժողովրդի թշնամի՞ն եք։

— Ոչ, բարեկամը։

— Բայց ո՞րն է ապացույցը։

— Այն, որ թույլ չենք տալիս նրան մայրենի եկեղեցու ծոցից հեռանալ։

— Այստեղ եկեղեցու խնդիր չկա, այլ միայն հոգիներ փրկելու... Ձեր առաջնորդն, ըստ երևույթին, ավելի խելոք և հեռատես է. նա ոչ միայն համաձայնեց իմ առաջարկության, այլև շնորհակալ եղավ այն խնամքի համար, որ ես տածում եմ դեպի յուր հոտը։

— Առաջնորդն համաձայնե՞ց,— հարցրեց երեցը զարմանալով։

— Այո, և այն էլ ուրախությամբ։

— Բայց ի՞նչ պայմանով։

— Այն, որ քահանաները ևս միանան յուր հետ։ Եվ նա, պետք է ճշմարիտը խոստովանել, ամենից ավելի նշանակություն է տայիս քո խոսքին։

— Իմ խոսքի՞ն. ինչո՞ւ համար. չէ՞ որ քահանաների մեջ ես ամենից կրտսերն եմ։

Այս. բայց նա ասաց թե՝ ամենից մեծ հեղինակություն դու ես վայելում ժողովրդի մեջ և եթե դու համակերպիս իմ առաջարկության, մյուսներն անմռունչ կհետևին քեզ։ Նույնը