— Դու հանդգնում ես մինչն այդտե՞ղ … — գոռաց շահը. դահճապե՛տ, քաշիր այս թշվառականին դեպի մահապարտների բանտը, շղթայիր ոտները ամենածանր շղթաներով, պրկիր ձեռները գելարանի մեջ, իսկ պարանոցը անցցրու ծանր օղակներ, որոնք շարունակ դեպի գետին խոնարհեն սրա հիմար և հպարտ գլուխը։ Թող նա տանջվի այդտեղ ամենածանր տանջանքներով և ապա պատրաստվի անարգադույն մահվան համար։
Այս ասելով՝ շահը բարձրացավ տեղից զայրագին և հետևորդների հետ միասին հեռացավ դեպի յուր հանգստարանը։ Իսկ դահճապետը մոտենալով՝ բռնեց տեր Անդրեասի թեվից և կոպտաբար քաշելով՝ դուրս հանեց նրան դահլիճից։
ԺԴ
Տեր Անդրեասի կալանավորության լուրը կայծակի արագությամբ տարածվեց ավանի մեջ և ամենքին էլ, մեծ թե փոքրը, համակեց տխրությամբ։ Երբ մանավանդ հայտնի եղավ այն՝ թե երիտասարդ երեցը Շահի ցասումը ժողովրդի վրայից հեռացնելու նպատակով է մատնել իրեն, էլ չկար մի հայ որ խոր սրտից չվշտանար նրա համար։ Գրեթե այն վայրկյանից, որ երեցին բանտը տարին, նա ժողովրդի համար դարձավ պաշտելի սուրբ։ Տղամարդիկ ու կանայք, ծերեր և երիտասարդներ գունդագունդ դիմում էին դեպի զնդանը՝ անձնվեր հովվին տեսնելու համար։ Այդտեղ եկավ նաև հայոց մեծամեծները— մելիքներ և իշխաններ՝ կալանավոր երեցին մխիթարելու կամ նրան քաջալերական խոսքեր ասելու։ Բայց քահանային շտապել փակել էին ամենախուլ գետնափորներից մինում և Շահռուխի հրամանով թույլ չէին տալիս ոչ ոքի տեսնվիլ նրա հետ։ նույնիսկ տեր-Անդրեասի ծնողներին, որոնք իրենց որդու գլխին հասած դժբախտությունը լսելով՝ լաց ու կոծով և մազերնին փետտելով բանտն էին վազել՝ չկարողացան սիրելվո գեթ երեսը տեսներ պահապանները նրանց ևս մյուսների նման հեռացրին զնդանի դռներից։
Եվ սակայն այս ամենը չէր արգելում Ագուլյաց ժողովրրդին