Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թող ինքն ևս խնայե իրեն, թող արքունիքը գերադասե բանտից և արքայական շնորհները՝ անարգ գանակոծությունից:

Ծերունին լուռ էր, բայց հայացքը սևեռած թագավորի վրա։

— Գնա և համոզիր որդուդ,— հրամայում եմ քեզ։

Ծերունին անշարժ էր։

— Եթե մի վայրկյան ավելի դանդաղես՝ կհրամայեմ քեզ ևս ձաղկել,— գոչեց թագավորը։

— Չեմ դանդաղիլ, տեր իմ, ասաց ծերունին և շուռ գալով դեպի որդին՝ բարձր ձայնով գոչեց.

— Անդրե, իմ սիրեցյալ զավակ. թող դահիճների փոխարեն՝ դևեր կոչեն դժոխքից. թող փայտի փոխարեն՝ վարոց բերեն երկաթից. թող հարվածեն քեզ անխնա. դու մի՛ սասանիր. կրիր քո խաչը. կրիր անտրտունջ. հային վայել համբերությամբ. մեռիր, որդյակ, բայց մի՛ ուրանար մեր լույս հավատը. մեր Լուսավորչին...

Ծերունին դեռ խոսում էր, երբ շահը որոտաց.

— Լռեցրեք այդ անզգամին։

Հսկահասակ մի սարվազ հարձակվեց ծերունու վրա և բռունցքի շեշտակի հարվածով գետին գլորեց նրան։

— Չէ, չի ուրանալ... մեր սուրբ հավատը... մեր լույս հավատը... մրմնջում էր դեռ ծերունին, մինչ կատաղի սարվազը անգթաբար հարվածում ու կոխկռտում էր նրան։

Դահիճներն այս տեսնելով՝ իրենք էլ երեցի պատիժը նորոգեցին։ Բայց հազիվ թե մի քանի հարվածներ իջեցրին և ահա ամբոխի մեջ բրդեց մի խուլ աղմուկ, որ հետզհետև սպառնական կերպարանք առավ։ Հանկարծ զինվորների շղթան կտրվեցավ, ֆարրաշների շարքը խանգարվեց և ամբոխն աղաղակելով հորդան տվավ դեպի առաջ։

Ինչի՞ էր ձգտում հուսահատ ժողովուրդը. ո՞ւմ դեմ էր խիզախում, ո՞ւմ հետ պիտի կռվեր. ինքն էլ չգիտեր. նա այդ վայրկյանին չէր էլ մտածում, նա հուզվել, գրգռվել էր անօրեն բռնության դեմ և կամենում էր անպատճառ սիրած հովվին ազատեր: Բայց ու ճանկերից. չէ՞ որ հակառակորդը հզոր Շահաբասն էր... Մի քանի վայրկյան ժողովուրդն ու