Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախ շփոթվեց, ապա ինքն իրան գալով ժպտաց և մեղմով հարցրեց.

— Ընչի՞ հմար ես հարցնում։

— Ինչպե՞ս թե' ինչի համար, քահանա ես, շատ անգամ ժողովրդի առաջ կարդում ես ավետարանի այդ խոսքերը, այժմ կամենում եմ իմանալ թե՝ հասկանում ես դրանց նշանակությունը, թե՞ ոչ։

— Բաս որ չհասկանանք, ո՞նց կարանք կարդալ, որդի,— պատասխանեց տեր հայրը։

— Դե՛հ, որ հասկանում ես, թարգմանի՛ր տեսնեմ։

— Ո՞նց թարգմանեմ, ավետարանը ըստի պտի, որ կարդամ, թարգմանեմ,— առարկց քահանան ժպտալով:

— Ա՛յ, ես բերան ասում եմ, էլի՝ «դուք ոչ մտանէք և որոց մտանենն՝ չտայք թոյլ,» դեհ, թարգմանիր։

— Սաքի դու դրա միտքը իմանում չե՞ս։

— Իմանում եմ։

— Բա խի՞ ես հարցնում։

— Հարցնում եմ տեսնեմ' դու էլ իմանո՞սմ ես, թե ոչ:

— Ա Մո՛ւքի (Միքայել), էս մեր Մինարանց Ակոբի տղան չի՞,— դարձավ քահանան մեր հյուրընկալին։

—Հա, ա' դեր, Ակոբ աղե տղան ա,— պատասխանեց գյուղացին։

— Աստոծ պահի, լավ մեծացել ա, հորը քյոմակ կըլի (կօգնի),— հարեց քահանան, աշխատելով այս միջանկյալ հաճոյախոսությամբ ազատվել Պետրոսի հետապնդությունից:

Բայց վերջինս, անխիղճ պարտատիրոջ պես, տեր հոր օձիքը չթողեց։

— Այդ իմացանք, տեր հայր, դու իմ հարցին պատասխանիր,— կրկնեց նա, քահանայի թևից քաշելով։ Տեր հայրը կարծես բարկացավ և խոսակցի վրա մի քննական հայացք ձգելուց հետո դարձավ մեր հյուրընկալին։

— Ա Մուք, ղոնաղդ (հյուրդ) կռվարար մարդ ա րևում ( երևում )։

— Չէ, ա՛ դեր, լավ տղա յա, ասենք մի քիչ հանաքչի 246