ա,— պատասխանեց գյուղացին, աշխատելով արդարացնել Կետրոսին։
— Տո՛, տնածա՛կ, ըսենց հանաք կըլի՞. ինձ պատին դեմ ա արել թե՝ հենց դու ես որ պտի թարգմանես։ Խի՞ , ես Սղոմոն իմաստո՞ւնն եմ։
Մենք սկսանք ծիծաղել։
— Ա՛յ, տեսնո՞ւմ ես, տեր հայր, եթե մի փոքր առաջ խոստովանեիր, թե չգիտես, այն ժամանակ ինքս կթարգմանեի,— դարձավ Պետրոսը քահանային,— այժմ բացատրեմ, լսի՛ր. «դուք ոչ մտանէք և որոց մտանենն՝ չտայք թոյլ» կնշանակե թե՝ դուք չեք մտնում, և ովքեր էլ որ մտնում են, նրանց չեք թողնում...
— Գիտում եմ, գիտում,— ընդհատեց հանկարծ քահանան, չկամենալով, այսույսմենայնիվ, բոլորովին տգետ երևալ մեր աչքում,— Քրիստոս էդ խոսքերը մեր վարդապետներին ա ասում, յանի թե՝ (այսինքն) դուք ամուսնութենի մեջ չեք մտնում ու հով որ էլ ուզում ա մտնի, նրան թուղում չեք։
— Վա՛յ, տունդ չծակվի, տերտեր,— բացականչեց Պետրոսը և բարձրաձայն ծիծաղեց. նրան հետևեցի և ես:
— Խի՞ եք ծիծաղում, բա ըսե՞նց չի,— հարցրեց քահանան մի առանձին հավակնությամբ։
— Չէ, չէ, տեր հայր,— մեջ մտա ես.— Քրիստոս արքայության համար է խոսում, և դպիրներին ու փարիսեցիներին է ասում թե՝ դուք արքայություն չեք մտնում և ովքեը էլ որ կամենում են մտնել, թույլ չեք տալիս նրանց:
— Դե, հեր օրհնած, ամուսնությունն էլ արքայության նման բան ա, ես ըսկի շատ չեմ յանդլիշ եկել (սխալվել),— ժպտալով ասաց քահանան և ապա դառնալով Պետրոսին հարցրեց.
— Մի ասա՛ տեսնեմ՝ ինձ խի՞ ես ըտենց հարցուփորձ անում։
— Ա՛յ, թե ինչու։ Մենք եկել ենք ձեր եկեղեցին այցելելու և տեսնում ենք սրա առաջ այս ողորմելի բանջարանոցը, որի մեջ միայն մի քանի ածուներ ունիս դու։ Միևնույն ժամանակ այստեղ հոսում է այս հորդ առվակը, որից դու