Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հապա ինչո՞ւ չշինեցիր,— հետաքրքրվեցա ես:

— Նոյի ագռավը չթողեց, որդի, Նոյի ագռավը:

— Նոյի ագռավը:

— Հա՜։

— Ո՞րն է Նոյի ագռավը,— հարցրի ես զարմանալով:

— Նոյի ագռավը գիտում չե՞ս՝ որն ա:

— Ոչ։

— Բաս դու սկի հուսումնարանում կարդացել չե՞ս:

— Կարդացել եմ։

— Դե, էն ա՝ վարժապետը ասած կըլի, թե հո՞վ ա Նոյի ագռավը, էլ խի՞ ես ասում՝ գիտում չես։

— Ջրհեղեղի՞ ժամանակի Նոյի ագռավն ես ասում:

— Հա՛, բա էլ ուրիշ ի՞նչ Նոյի ագռավ կա։

— Ա՛յն ագռավն է, որ չի թողել քեզ տունդ շինելո՞ւ:

— Հա՛, հենց համին (իսկ և իսկ) էն ագռավը։

Ես դժվարությամբ էի ծիծաղս զսպում, իսկ Պետրոսը արդեն քահ֊քահ ծիծաղում էր։

— Խի՞ ես ծիծաղում, որդի,— հարցրեց ծերունին ընկերիս:

— Հապա ի՞նչ անեմ, որ չծիծաղեմ. ասում ես՝ Նոյի ագռավը չի թողել, որ տունդ շինես։ Աոաջինը՝ ագռավը ո՞նց կարող է արգելել քեզ քո տունը շինելու, երկրորդ՝ Նոյի ագռավը մինչև այսօր ապրո՞ւմ է, որ քեզ արգելի։

— Բաս չի՞ ապրում։

— Իհարկե, ո՛չ։

Ծերունին ժպտաց։ Սակայն նրա այդ ժպտի մեջ այնքան ծաղր կար, ուղղված դեպի ընկերս, որ ես չկարողացա իմ հետաքրքրությունը զսպել։

— Բացատրի′ր, աղաչում եմ, ի՞նչ ագռավ է այդ, կամ ո՞ւմն ես դու ագռավ անվանում,— խնդրեցի ես։

— Առաջ դու ինձ ասա՝ էդ ագռավի պատմությունը գիտո՞ւմ ես, թե չէ։

— Ինչպե՞ս չէ:

— Դե պատմի՛ր։

— Ի՞նչ պատմեմ, ջրհեղեղի պատմությո՞ւնը:

— Չէ։ Էդ ես քեզանից լավ եմ իմանում։ Չասես թե՝