Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զարմանում ես թե ով կարող է հրապարակախոսին կաշառել: Բայց խելամտիր թե՝ ի՞նչ բան է կաշառքը։ Դա մի անարգ վարձատրություն է, զոր մարդիկ ստանսղով՝ ծածկում են ճշմարտությունը և խղճի ձայնը լռեցնում: Դրա հետևանքը լինում է այն, որ արդարը խաչվում է, իսկ հանցավորն ազատվում. առաքինին անարգվում է, իսկ մոլին փառաբանվում։ Արդ նման վարձատրությունը կարող է լինել և բարոյական։ Հրապարակախոսն, իհարկե, կառաշվրւմ էր բարոյապես: Ամեն բանից ավելի յուր եսը սիրելով (ինչպես բոլոր այն մարդիկ որոնց բնությունը ստեղծել է փքացող և անհանճար), նա, բնականաբար էր և փառամոլ։ Հետևապես, ով որ շոյում էր նրա եսը, ով որ ասում էր թե՝ «Դու ես Մեսիան, թե քո քարոզն է ճշմարիտ, քո ուղղությունն է փրկարար, քո խելքն է կատարյալ»... լիներ այդ ասողը մի սինքքոր շողոքորթ թե՞ մի խորամանկ սրիկա այդ միևնույն է, հրապարակախոսը նրան հռչակում էր ազնիվ մարդ, ճշմարտության զինվոր, ուղղամիտ դատավոր և այլն և այլն։ Դրա հակառակ. եթե մինը համարձակվեր նրա եսը շոշափել՝ հայտնելով մի Հասարակ ճշմարտություն, ասեր, օրինակ թե՝ «Դու մեծ մարդ չես, այլ միայն փքացող, որ մեծի կապիկն է. թե քո սրմանիքր ոչ թե էական, այլ երևութական է. ասեր թե դու, ազատամիտ չես, որովհետև բռնանում ես քո հակառակորդի խղճի և կամքի վրա և քեզ հետևողների ուղեղը պատրաստ մտքերով նախապաշարելու՝ արգելում ես նրանց՝ ազատորեն մտածել, ասեր թե՝ դու արժանի չես ուրիշներին առաջնորդելու, որովհետև խոսքով սրբություն ես քարոզում, իսկ գործով՝ պղծությունը քաջալերում, այն ժամանակ, օ՜, ականջներդ պիտի խցեիր որպեսզի հրապարակախոսի հայհոյանքը ուղեղդ չթմրեցներ։ Այս պատճառով էլ, ահա, ժողովրդի մեջ ապրող բոլոր խեղկատակները, շողոքորթները, զրպարտիչները հռչակվում էին իբրև կատարելություններ, մինչդեռ արժանավոր ու առաքինի մարդիկ մատնվում անարգանքի, իսկ հանճարները՝ մնում անհայտության մեջ... Այս առթիվ եղած տրտունջն ու բողոքը չէր լսվում դրսում, որովհետև հրապարակախոսը հրատարակում էր միայն բարեկամների գրվածքները, որոնք, մեծ մասամբ, փառաբանում էին իրան: