Էջ:Muratsan, vol. 5.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գործիչներին, որոնցից ինքս հեռացած եմ արդեն, դրա պատճառը, սիրելի Շուշիկ, այն է, որ ես չեմ կամենում վտանգել մեր փոքրիկ ու աննշան հարստությունը։ Ես առաջ աղքատ էի և ոչինչ չունեի ազգին նվիրելու, ուստի արձակ համարձակ աշխատում էի նրա օգտին, խլելով ուրիշներից զանազան նվերներ: Բայց երբ ամուսնացա՝ ամենքն իմացան, որ դու բերել ես քսան հազար ռուբլի օժիտ. եթե ես առաջվա նման սկսեմ մոտենալ ազգային գործերին, ստիպված պիտի լինեմ զոհել նույն ձևով, ինչ ձևով որ ես առաջարկում էի ուրիշներին՝ զոհել։

Բայց մենք զգույշ պիտի լինինք. մենք չենք կարող զոհել. դեռ որդիք պիտի ունենանք, ընտանիք պիտի կազմենք...»։

Կարծես մի ծանր հարված իջավ Սեղբոսյանի գլխին, փայփայած «վիպական գաղտնիքը» ցնդել էր օդի մեջ...

Նա վեր կացավ տեղից և ճակատի քրտինքը սրբելով՝ խոնարհությամբ ասաց.

— Mille pardon, madame[1]. ես սխալված էի։

Տիկին Մարջանյանը, որ յուր անունը վիպասանի ոգևորության նյութ չդարձնելու համար բարվոք էր համարել սիրած ամուսնու և «նախկին ազգասերի» գաղտնիքը մեզ հայտնել, ճանապարհ դրավ մեզ դարձյալ ժպտադեմ։

Երբ իջանք փողոց վիպասանն ասաց.

— Մեզ մեղադրում են թե՝ ինչու՞ վեպ չեք գրում մեր առօրյա կյանքից, ի՞նչ կարող ենք գրել, քանի որ մեր կյանքը աղքատ է այս աստիճան։ Հազիվ էի մի նյութ գտել, այն էլ ձեռքիցս խլվեցավ...։

2

Կաղապար:'''Կենտրոն Պարոն Մաստակյանի ճաշն անցավ ուրախ և առանց միջադեպի։ Բարի տանտիկինը, որ դեռ մի ժամ առաջ դողում էր թե՝ միգուցե յուր ամուսնու դյուրագրգիռ բնավորության

  1. Հազար ներողություն, տիկին: