Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեքը նստում էին Արարատյան նահանգում, չորրորդը՝ Աղթամարում և մնացորդ երկուսը՝ Կիլիկիայում, որոնցից առաջինը Ադանայում, իսկ երկրորդը Սիսում։

Չնայելով որ ազգի ընդհանուր ցավերն էին այս տարօրինակ դրությունները ստեղծում, այսուամենայնիվ, օծյալ կաթողիկոսներից և ոչ մեկը կաթողիկոսական իրավունքներից զուրկ չէր համարում իրեն. այդ պատճառով և դրսից եկած նեղությունների վրա ավելացան նաև ներքին խռովություններն ու պառակտումները։

Այս զանազանակերպ թշվառությունների ու անկարգությունների շնորհիվ, ինչպես որ երկիրը հետզհետե սկսավ բնակիչներից դատարկվել, այնպես էլ անապատները ամայացան, վանքերը անշքացան, միաբանությունները ցրվեցան և այլևս ոչ մի տեղ չմնաց հայ ժողուրդի համար սփոփանք և մխիթարություն։

Սրա վրա էլ պետք է ավելացնել ունիթոր կամ միաբանող կոչված պապական արբանյակների սխրագործությունները, որոնք դեռ 13-րդ դարու կեսից մուտ էին գործել մեր աշխարհը և ամեն տեղ տարածվել, սկսած Ռուբինյան թագավորության երկրից մինչև Հայաստանի հեռավոր նահանգները։ Անհավատներին քրիստոնեություն քարոզելու փոխարեն, դրանք նահատակ հայ ժողովրդի անդամներն էին որսում, հայրենի եկեղեցուց հեռացնում և «միաբանող» լինելու փոխարեն՝ բաժանող ու պառակտող հանդիսանում։ Հեռացնելով որդին ծնողից, եղբայրը եղբորից, կինը ամուսնուց՝ ընտանիքների ու հարազատների միջից սերն ու միությունը վերացնում էին։ Այդպիսով մահմեդական հրեշների թողած պակասը դրանք էին լրացնում և դեռ մի բան էլ ավելի, որովհետև մահմեդականները նյութապես էին կեղեքում, իսկ դրանք՝ հոգեպես և բարոյապես։ Եվ ի՞նչ էր դրանց նպատակը, այն՝ որ պապի հոգևոր ստրուկների թիվը մի քանի հազարով ավելացնեն, մի ձգտում, որ ժամանակակից բոլոր կաթոլիկ միաբանությունների միակ ու գերագույն նպատակն էր։ Մի քանի դար շարունակ գործելով Հայաստանի մեջ, ունիթորները, ուր նրանց օգնում էին նաև հիսուսյանները և առաջնորդում հայ սրիկաներ, որպիսիք էին Հովհան Քռնեցի անարժան