Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես կրկին զգուշացրեցի նրան — ոչ ոքի չհայտնել Հակօ-յի ով լինելը և հեռացա։

Բայց, բարեբախտաբար, «ոչինչ է ծածուկ որ ոչ յայտնեսցի»։ Ճաճուռյանն այս մասին հայտնել էր Մոճոռյանին, Մոճոռյանր՝ Չանչուրյանին, Չանչուրյանր՝ Չանգուրյանին և այդպիսով մի շաբաթից հետո արդեն բոլոր քաղաքը գիտեր, որ ես եմ Հ ա կ օ ն , «հատուկ թղթակիցն» ազատամիտ «Հնձվորի»։

Դ

Այժմ այլևս ավելորդ է թվել, թե ի՞նչ նյութերի մասին եմ գրել ես իմ երկրորդ, երրորդ, չորրորդ և այլն և այլն նամակներում։ Այդ երջանիկ օրերից սկսած մինչև այսօր անցել են շատ տարիներ և այդքան ժամանակի ընթացքում «Հնձվորում» հրատարակված իմ թղթակցությունների մեջ ես շոշափել եմ հարյուրավոր ու հազարավոր հարցեր։ Այդ ամենի մասին հիշել անկարելի է։ Այսքանը միայն կասեմ, որ իմ հրապարակախոսական գործունեության ընթացքում հետևել եմ միշտ մի ազնիվ սկզբունքի, այն է՝ խոսել ու գրել ճշմարտությունը, և միայն ճշմարտությունր։ Բայց, իհարկե, ոչ այնպես, ինչպես որ նա կա, (այդպես կարող է անել ամեն մի տիրացու), այլ այնպես, ինչպես որ պիտի լինի, որովհետև ա՛յդ է պահանջում կուսակցական ճշմարտության էտիկան, որն ուսումնասիրել և յուրացրել եմ շարունակ «Հնձվորի» գոհարները կարդալով և նրա ուղղության գաղտնիքը վերլուծելով։

Այս իսկ պատճառով ամեն մի թղթակցություն շարադրելիս աչքիս առաջ եմ ունեցել հայր գործակալի «ձյունի կլոնդրակը» և «օխտը ագռավ ծնող տեր Պուղու» պատմությունը, Դրանք, այո, եղել են ինձ համար լուսատու փարոսներ իմ հրապարակախոսական նավի հորձանուտ ճանապարհի վրա և դրանց եմ պարտական գրական ասպարեզում ձեռք բերած իմ հաջողությունն ու հռչակը։