Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք հայհոյում էին լեզվով, իսկ մենք հայհոյում ենք գրչով, միով բանիվ, նմանություն կա, բայց այդ նմանությունը բացասական, հետևապես և բարոյական է։

Մի վերջին, հակադիր նմանություն ևս, որ չեմ կարող զանց առնել, այն է, որ յասաուլ-բաշիների կամ մովրովների անունն անմահացնողը եղել է մի խավարամիտ Պռոշյան, իսկ մերը պիտի անմահացնե մի ազատամիտ աոաջադիմական:

Այսքանը, կարծեմ, բավական է հասկանալու համար թե ո՞վ ենք մենք։