Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՊԱՔ․— (սարսափահար) Այդ ի՞նչ ես գուժում։

ՀԱՄՏՈՒՆ․— Հանգիստ կաց և լսիրː Հենց որ աոաջին գուժկանը կհասնե, դու միջոց գտիր ամրոցից փախչելու, որպեսզի մյուս հանցավորների հետ զուր տեղը չզոհվիս թաթարաց սրինː
ՊԱՊԱՔ․— Եվ դու կատակ չե՞ս անում։
ՀԱՄՏՈՒՆ․— (ծանրությամբ) Կար ժամանակ, երբ ես էլ սիրում էի կատակներ, բայց այդ ժամանակն անցավ. անարգված մարդը միայն վրեժ է առնումː


ՏԵՍԻԼ Ժ
Առաջիններ և մի սպասավոր


ՍՊԱՍԱՎՈՐ․— (ներս մտնելով) Տյարք, իշխան տաճարապետը սպասում է ձեզ։ (Գլուխ տալով դուրս է գնում)ː


ՏԵՍԻԼ ԺԱ
Համտուն և Պապաք


ՀԱՄՏՈՒՆ․— Գնանք, բարեկամ, միամիտ բախտավորները զվարճանում են, գնանք մասնակցենք նրանց ուրախությանը։
ՊԱՊԱՔ․— Բայց քո հայտնությունը իմ արյունը սառեցրեց։
ՀԱՄՏՈՒՆ․— Հոգ չէ, Խաչենի գինին նորից կտաքացնե, գնանք։
ՊԱՊԱՔ․— (դժվարանալով) Ավելի լավ է, որ միասին չմտնենք դահլիճ։
ՀԱՄՏՈՒՆ․— Բարի, ուրեմն դու գնա առաջ, իսկ ես կգամ հետո։
ՊԱՊԱՔ․— (առաջանալով և ինքն իրեն) Արժանի վրեժ է, եթե լուծվի, բայց ես թող սրան համախոհ չճանաչվիմ։ (Դուրս է գնում):