Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ ԺԲ
Համտուն (միայնակ)


Հիմա՛ր կնամարդ, չէ կամենում ինձ հետ միասին մտնել մարդկանց մոտ, որպեսզի հետո մեղսակից չհամարվի ինձ։ (Գլուխը շարժելով): Հապա, անմիտ. ի՞նչ էիր մտածում, որ նախանձի դժոխքը վառում էիր այստեղ։ (Ցույց տալով սիրտը): Մի՞թե Համտունին էլ համարում էիր մի Պապաք, որ հակառակորդի հետ կռվեր՝ կանանց հետ դաշնակցելով։ Չէ, բարեկամ, հավաբնում միայն աղվեսն է շահատակում, իսկ առյուծի համար կա անեզր անապատ, ուր նա խեղդում է ոչ թե հավ, կամ խլուրդ, այլ վագր ու հովազ։ Եթե հարկ կա վրեժ առնելու, ապա պետք է այնպես անել, որ այդ վրիժառությունից աշխարհը սասանի... (Դուրս է գնում):


Վարագույր