Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծ Ա Ն Ո Թ Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր

1․ ՌՈՒԶԱՆ

Դրամայի լրիվ վերնագիրն է՝ «Ռուզան կամ հայրենանասեր օրիորդ»։

Ռուզանը պատմական դրամա է։

Աոաջին անգամ բեմադրվել է 1882 թվականի փետրվարի 4-ին։ Բեմադրությանը մասնակցել են տիկին Ա. Հրաչյան, Պ. Ադամյանը, Գ. Տեր-Դավթյանը և ժամանակի մյուս նշանավոր դերասանները։

Այնուհետև «Ռուզանը» տասնամյակներ շարունակ խաղացվել է հայկական բեմերում (Թիֆլիս, Ղարս, Բաքու, Բաթում, Շուշի, Ալեքսանդրոպոլ, Իգդիր, Երևան և այլն)։

Սովետական շրջանում «Ռուզանը» աոաջին անգամ բեմադրվել է Լենինականում 1940 թվականին, ապա Երևանում և հանրապետության այլ քաղաքներում։

«Ռուզանը» առաջին անգամ լույս է տեսել «Թատրոն» հանդեսում (1900 թ.,№ 1)։

Երկրորդ անգամ, վերամշակումից հետո՝ «Ռուզանը» տպագրվել է Մուրացանի «Երկասիրությունների» 2-րդ հատորում (Թիֆլիս, 1910 թ․)։

Երրորդ անգամ տպագրվել է առանձին (Հայպետհրատ, 1944 թ Երևան)։

Չորրորդ անգամ հրատարակվել է երկերի 5-րդ հատորում (Հայպետհրատ, 1951թ., Երևան)։

Տպագրվում է ըստ Երկերի 5-րդ հատորի տեքստի։

2․ ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Լումա» հանդեսում, 1902 թ., № 2։ Պատմվածքը «Լումայում» տպագրվել է «Անմեղ զրույցներ» ընդհանուր խորագրի տակ։

Երկրորդ անգամ տպագրվել է Մուրացանի «Ընտիր երկեր», 1936–1939 թթ. հրատարակչության 3-րդ հատորում (Պետհրատ, 1936 թ., Երևան–Մոսկվա)։

Տպագրվում է ըստ երկերի 5-րդ հատորի տեքստի։