Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ


Ջալալ իշխանի ընդունելության դահլիճը (տե'ս ատաջին արարվածի երկրորդ տեսարանը), որ զարդարված է տոնական տարազով: Սյուների խոյակները պսակված են կանաչ դրասանգներով և գույնզգույն վարդերով, որոնք օձապտույտ իջնում են մինչև սյուների խարիսխները: Կանաչահյուս ժապավեններ՝ մանեկաձև կախված' միացնում են դաճլինի կամարաշարերը և նույնպիսի հյուսեր զարդարում դռների և պատուհանների բարավորները; Դահլիճի մեջտեղը բացված է փառավոր սեղան' արծաթե ամաններով ու թակույկներով: Դահլիճի խորքում կանգնած են երգիչների և երգչուհիների խմբեր:

Վարագույրը բացվելուց' բազմականները բոլորած են սեղանը, սպասավորները գինի են մատռվակում, իսկ երգիչները երգում են:


ՏԵՍԻԼ Ա
Ջալալ, Մամքան, Ռուզան, Ներսեհ, Զաքարե, Սմբատ,
ՈՒմեկ, Թենի, Պապաք, երգիչներ, երգչուհիներ,
սպասավորներ, երաժիշտներ

Երգիչներ
Գարուն՝ կանաչ և ծաղիկներ
Բերավ, փռեց մեր լեռներին․

Երգչուհիներ
Եվ իշխանի հատու սուսեր՝
Խաղաղություն մեր սրտերին։