Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ Բ
Զալալ, Զաքարե, Ներսեհ, Մամքան, Սմբատ,
Ումեկ, Պապաք։


ՈՒՄԵԿ․— (Ջալալին) Այսպես է, իշխան, դրությունը ծանր է, պետք է շտապել մի ելք գտնել։
ՋԱԼԱԼ․— (մտախոհ և տխուր) Պետք է շտապել, այո՛։ Բայց խնդիրն այն է, որ շտապելով էլ չենք կարող ելք գտնել։
ԶԱՔԱՐԵ․— Դանդաղելով նույնպես չենք շահիլ ոչինչ։
ՈՒՄԵԿ․— Ուրե՞մն։
ԶԱՔԱՐԵ․— Պետք է որոշենք թե' չարիքներից ո՞րն է փոքրագույնը, և այն էլ ընտրենք։
ՋԱԼԱԼ․— Թշնամու պահանջը պարզ է․ երկուսից մինը պիտի զոհենք՝ կա′մ ժողովուրդը, կա′մ իմ Ռուզանը։
ՄԱՄՔԱՆ․— (վշտանար) Իմ Ռուզա՞նը... Օ՜, մի ասեք այդ, մի արտասանեք նրա անունը։
ՋԱԼԱԼ․— Ուրեմն որոշեցեք, ո՞րն է փոքրագույնը... (ամենքը լուռ են): Ինչո՛՛ւ չեք խոսում... (դառը ժպիտով) Հո ամենքդ գիտեք, որ մի հատ ոսկին ավելի քիչ արժե, քան թե հազարը։
ԶԱՔԱՐԵ․— Եղբա՜յր իմ...
ՋԱԼԱԼ․— Անանիա Շիրակացին1 անշուշտ կտարակուսեր, եթե նրան ասեի թե՝ իմ մի ոսկին ավելի արժե, քան ուրիշների նման հազարը... Ւսկ դո՞ւք, դո՞ւք ինչ եք ասում։



1 - Հայտնի թվաբան յոթերորդ դարում։