որ իմ պապս, այսինքն` իմ հոր հայրն է եղել։ Ես այսօր Էլ հիշում եմ նրա կերպարանքը։ Նա բարձրահասակ էր, բայց ծերությունից արդեն կորաքամակ, զվարթադեմ և զվարթաձայն։ Երբ ես արդեն 6—7 տարեկան երեխա էի, հիշում եմ, որ նա մեզ (մեր տան բոլոր երեխաներին) վերցնում էր յուր հետ և տանում զբոսեցնում փողոցներում կամ հարևանների բակերում և տանը։ Նրան բոլորը Դանիել-ապեր էին կանչում, իսկ նրա մասին խոսած ժամանակ նրան անվանում էին Շիլո-Դանիել, հետևապես և մեր տունը անվանվում էր Շիլո-Դանիելենց տուն. ուրիշ անունով մեզ չէին ճանաչում ո՛չ մեր հարևանները և ո՛չ քաղաքացիք։ Շատերը կարծում էին, որ իմ պապս Շիլո էր կոչվում նրա համար, որ շիլաչի է եղել, այսինքն շիլա կտավ շբող և վաճառող, բայց այդ կարծիքը սխալ էր. նա Շիլո էր կոչվում նրա համար, որ սովորություն է ունեցել մի ժամանակ բոլորին շուիլո կանչելու, որ է շուիլո, վրացերեն որդի։ Բայց թե նա ո՛րտեղից էր սովորություն արել այդ բառը գործ ածել, դժվար չէ իմանալ։ Նա յուր երիտասարդ ժամանակը Թիֆլիսում փերեզակությամբ է եղել պարապում և երևի այդ տեղից էլ սովորություն է շինել շուիլո բառի գործածությունը։ Որ իմ պապս մի ժամանակ Թիֆլիսում փերեզակ է եղել, դա հայտնի է այն «շարժական հայտարարությունից», որ նա մեզ սովորեցրել է իբրև երգ, որը մենք երեխա ժամանակներս թութակի պես գեղգեղում էինք օրն ի բուն։ Այդ հայտարարության բառերից շատը չեմ հասկանում, որովհետև նրանք վրացերեն են, իսկ վրացերեն չգիտևմ, բայց հասկացողներուց ես եզրակացնում եմ, որ դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ մի փերեզակի վաճառելիք իրերի անուններ.—ահա այդ երգը կամ լավ է ասել՝ հայտարարությունը:
|
թե այդտեղ բառերը ուղիղ եմ գրած թե սխալ չգիտեմ, միայն գիտեմ, որ դրանք մեր պապի սովորեցրածներն են։ Թե քանի՛ տարեկան ժամանակ է Թիֆլիսում եղել` չգիտեմ