Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինելը չգիտեմ, միայն նրանից մնացել էր մի աղջիկ Զարղալամ անունով, որը և ամուսնացած էր Խաչիկ անունով մի դարբնի հետ։ Իսկ երկրորդ կինը մեր քաղաքի ամենից հարուստ, ամենից անիրավ և ժլատ Բեկլարյանցի աղջիկն էր, որից և իմ հորեղբայր Կարապետը ունեցել էր հինգ զավակ։ Մի աղջիկ Հռիփսիմե անունով և չորս որդի, Աղաբեկ, Հայրապետ, Ավետիս և Ներսես անուններով։ Կարապետ հորեղբայրս կես ցնդած մի մարդ էր իր ժամանակ— բաժանված էր մնում մեր ընտանիքից։ Նրա համար պատմում են, որ մի օր սուտ մեռել էր, և երբ բոլոր բարեկամները հավաքվել և սկսել են լալ, հանկարծ վեր է կացել և ծիծաղելով պատմել, որ ինքը այդ խաղը խաղացել էր, որ յուր բարեկամները ժողովվեն իրանց տուն և մի փոքր ժամանակ անցկացնեն իր հետ, իմ պապի երկրորդ կինը, որի անունը Խաթուն է եղել, ծնել է նույնպես հինգ զավակ, որոնցից երկուսը աղջիկ, Եղիսաբեթ և Նախշուն անուններով, և երեք տղա` Ալահվերդի, Մնացական և Սարգիս անուններով…

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ

(Ուղղված պ. Մինաս Բերբերյանին)

Ձեզ ուղարկել էի արդեն աշխատություններս, ընդ որս նամակս, երբ նոյեմբ. 12 թվով Ձեր նամակն ստացա, որով իմ անձի և աշխատությանը վերաբերմամբ մի քանի հարցեր եք անում և խնդրում, որ շուտով պատասխանեմ։ Դժբախտաբար մի քանի օրվա հիվանդությունս թույլ չտվեց ավելի վաղ Ձեր խնդիրը կատարելու։ Այսուամենայնիվ, գրում եմ այժմ մի քանի բան։

Ճշմարիտը խոստովանած, եթե Ձեր հարցերը չվերաբերեին Ձեր ժողովածուի մեջ իմ անձի մասին անելիք դիտողությանց, իհարկե, ոչ մի դժվարություն չէի զգալ Ձեզ պատասխանելու, բայց քանի որ դրանք հիշածս խնդրին են վերաբերում, հարկավ, ծանր է ինձ ազատորեն գրել Ձեզ այն ամենը, ինչ որ կարող էիք դուք իմանալ մի երրորդ անձի միջոցով։