Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հունիս 9, շաբաթ, Տփխիս, 1881.

Իմ անուշիկ Ոսկի.

Վերջապես դու հեռացար ինձանից, մի անշունչ մեքենայի ուժը խլեց, բաժանեց միմյանցից մեր սիրապատար սրտերը... Դու հեռացար, բայց քո արտասվաթոր աչքերը, քո հրաժեշտի վերջին հայացքը չհեռացան ինձանից, նրանք հետևում էին ինձ ամենուրեք, և այս րոպեին էլ նրանք իմ աչքերի առաջևն են։ Ախ, այդ հայացքը պարունակում է յուր մեջ ամբողջ երկինքը, նա ստեղծում է և ոչնչության մեջ երջանկությունը... Ես երկա՜ր, շա՜տ երկար նայում էի երկաթուղվո երկայնալար գնացքին, որ յուր մեջ կալանավորած տանում, փախցնում էր իմ սիրտը, իմ հոգին... Բայց վաղուց արդեն գնացքը անհետացել է, մեքենայի ժայթքող ծուխը այլևս չկա, բայց ես դեռ կանգնած նայում եմ նրան, կարծելով թե տեսնում եմ քեզ նրա մեջ և թե քո գեղեցիկ դիցական աչքերը դեռ նայում են ինձ վերա...

Վերջապես ես վերադարձա գրասենյակս, թույլ և մոլար քայլերով, ճանապարհին ինձ խոսացնում էին բարեկամ, բարեկամուհիս, ես նրանց պատասխանում էի մեքենայաբար, կամ թե ոչինչ չէի պատասխանում. այդ րոպեին ամեն ընկերություն ինձ համար անտանելի էր. ես կամենում էի առանձնանալ, ես որոնում էի մի ամայություն, ուր ազատ կարողանայի մտածել քեզ վերա, խոսիլ քեզ հետ, երգել քո հրաժեշտի ողջույնը... Օ՜, ես դեռ չգիտեի, թե իրավ այսքան դժվաւր, այսքան տխրեցուցիչ կլինի մեր անջատումը. ես ուրախությամբ կամ գոնե ոչ-տխրությամբ կապկպում էի քո իրեղեններդ. ես