— վերցրի ռևոլվերս և խփում էի նշանների։ Մի տախտակի դեմ ուղղած ժամանակ գնդակը խոտորվելով դիպավ սենյակի պատուհանին և (մի այդքան ծիծաղիր) մի տեղ ծակեց անցավ։ Իմ այս քաջագործության վերա (որ ռևոլվերով կարողացա 4 քայլ հեռավորությամբ ապակին կոտրել) շատ ծիծաղեցինք։ Տիկինը ասում էր, որ պիտի գրի քեզ իմ այս նշանավոր շահատակությունը։ Ձկնի ճաշից հետո (որը բավական հարուստ և բազմախորտիկ էր) ես քնեցի։ Երազումս տեսի քեզ․ դու Ավետի ձեռքը բռնած բարձրանում էիր այն բլրով, որի վերա տիկինը և երեխաները ինձ սպասում էին․ օ, այն ինչ երանության և բերկրանաց ժամ էր․ բայց ես ինձ զսպում էի և չէի կամենում ուրիշների ներկայությամբ ընդառաջել քեզ․ որքան կարոտագին ողջույններ, որպիսի գգվանք, երբ դու մոտեցար ինձ․․․ մի ամբողջ պատմության կդառնար այն ամենը, ինչ որ ես տեսի իմ երազում, սակայն նամակի շրջանակը չի կարող ծառայել դրա համար։ Վերջապես Աստղիկի ձայնը ինձ զարթեցրավ, և որքան ես վշտացա, թե կոպտություն չլիներ, ես կծեծեի նրան։ Իմ երազի մասին ոչինչ չասացի տիկնոջը։ Ժամը յոթին բոլորս միասին գնացինք զբոսնելու, բայց փոքրիկ շաղող անձրևը թույլ չտվավ երկար դեգերել։ Տիկինը և երեխաները հետ դարձան, իսկ ես ուրախությամբ նորեն խորասուզվեցի դեպի դաշտերի զառիվայրը, ուր հոսում է մի հեզասուն վտակ։ Անձրևը կամաց կամաց դադարեց, ամպերը ցրվեցան և կապուտակ լեռանց ետևից երևեցավ մայր մտնող արեգակը․ նրա հանդիպակաց բլրների վրայով կապեց մի հրաշալի ծիածան, բնությունը նկատվեցավ իմ առաջ յուր բոլոր դշխոյական վեհափառությամբ․․․ և որքան գեղեցիկ, որքան սքանչելի էր նա․․․ Այդ ժամանակ ավելի քան երբեք ցանկանում էի քո ընկերակցությունը, — բնության բոլոր հրապույրները կատարելապես հասկանալու և նրանցմով հափշտակվելու համար, այդ րոպեին պակասում էր քո ներկայությունը, դու չկայիր ինձ մոտ և իմ աչքերը շատ քիչ բան էին տեսնում այդ հարստության մեջ… կամ ոչինչ չէին տեսնում։ Իմ դեգերանքս շարունակեցի մինչ ժամը 10-ը։ Մութը վաղուց տիրել էր և լուսինը յուր ամբողջ սկավառակով խիստ պայծառ խաղում
Էջ:Muratsan, vol. 7.djvu/171
Արտաքին տեսք