Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուն վարձեմ։ Բայց ափսոս, որ իմ խոստումս չեմ կատարելու։ Մայր ու աղջիկ շատ ափսոսում էին քո հեռանալդ, որովհետև, ինչպես ասում են, առանց քեզ շատ տխուր է անցնում իրենց օրերը։— Այդ խոսքերի Ժամանակ ես հիշեցի նրանց մի քանի տգեղ վարմունքները…

Քանի օր էր տիկ․ Շահպազյանը այստեղ էր, ամեն երեկո միասին էինք լինում։ Կիրակի օրն էլ ձկների այգիումը ճաշեցինք ես, ինքը և Սպանդարը։ Շատ պատվական, ազնիվ և եռանդոտ տիկին է, ազատասեր՝ բառի բուն նշանակությամբ, առանց սոփեստության․ դու կհիանայիր, թե լսեիր նրան, երբ սիրո հավիտենականության մասին էր խոսում։ Նա ինձ հետ այդ բանում համամիտ էր, և մենք այս անգամ երկուսս միասին հաղթեցինք Սպանդարին, որ սիրո մեջ հավիտենականություն չէ ընդունում, և իբր հաղթության նշան բուռնութին դեմ արինք նրան։ Երեկ երեկոյան նա ճանապարհվեցավ Ղարաքիլիսա յուր քրոջ մոտ, ուր պետք է ամառը անցնե։

Նախկին նամակիցս հետո էլ Ծղնեթ չեմ գնացել, ուրեմն տիկնոջն էլ չէի կարող տեսնել։ «Նոր Դարի» մասին մի որոշ բան չեմ կարող ասել։ Առայժմ գնում է․ տեսնենք։ Այսօր տվի տպելու իմ «Հարուստները զվարճանում են» վեպիկը։ Շատ հանդուգն եմ, դեռ կեսը հետո պիտի գրեմ, Մելիքսեդեկի նույնպես և ներսեսի համար նոր ոչինչ չկա։ Սպանդարի քեֆն էլ նույնն է, ինչ որ էր։ Երկուշաբթի օրը քո նամակդ ստացած լինելով շատ տխուր էի, գնացի նրան էլ տխրացրի և հուսահատեցրի այն աստիճան, որ երեկվա համարում առաջնորդող հանել չկարողացավ։ Ի՞նչ անեմ—մի՞թե ես եմ մեղավոր։ Ասում ես, որ այդտեղ ես նույն համարումը չունին Սպանդարյանի վերաբերմամբ, շատ էլ չեմ զարմանում։

Սիրելիս, հուլիսի մեկն այս անգամ էլ ինձ խաբեց։ Տեսնենք հունվարը։

Դեհ ցտեսություն, հոգյակս․

Գուցե կսեղմեմ ձեռքդ։

Քո Գրիգոր