օրից հետո են մերոնք եկել ձեզ մոտ, և ես երևակայում եմ, թե ինչ ընդունելության կլինի գտած ձեր մոտից… Բայց համոզվիր, հոգյակս, որ քո մոր վարմունքը շատ անտակտ է. քեզ հրավիրում են և նա չէր թողնում. ինչ է ուզում ասել. միչև անգամ Հագվենց տուն էլ չէ թողնում. Ախր զոռով մարդկանց չէ կարելի հրամայել, որ հող ու ջուր կտրեն ձեր ոտքերի տակ։ Մանիշակը գրում է, որ չափից դուրս վիրավորված է. ես նրան հասկանում եմ և կկամենի, որ գոնե նրան չվիրավորեք: Քո մայրը հիվանդ է, հավատացնում եմ քեզ. դու պիտի աշխատիս նրան առողջացնելու. նա մի այնպիսի կարծիք ունի քեզ և յուր ամբողջ ընտանիքի վերա, որ կարծում է, թե` թե յուր վերա մի խոսք խոսեն, թե լրագրում այս ինչ դեպքը տեղի է ունեցել, (այն էլ սխալմամբ) ամբողջ տիեզերքի բարոյականությունը (որ անշուշտ ձեր ընտանիքից կախում ունի) խախտվել, կործանվել է։ Ախր այդքան էլ վես, այդքան էլ դատարկ պատվասեր լինելը ինչի է նման։ Աստված վկա, հոգիս ուզում է դուրս գալ, երբ մտածում եմ այս բաների վերա։ Ուղիղ 14 երկար տարիներ են, որ ես տանջվում եմ ձեզ համար (ես քեզ հետ խոսում և խոսում եմ իմ պարզ սրտովս— ուրիշ կանանց ականջով մի լսիր ինձ—) ամեն հնարավոր հալածանքը, սրտնեղությունը, անհանգստությունը, հոգեմաշությունը տարել եմ անտրտունջ. տարել եմ առանց մի որևէ ակնկալության (քեզ սիրելս ինքնաբերաբար է եղել և ես յեկել եմ ծառայել ձեր ընտանիքին դեռ քեզ սիրել սկսելուց առաջ, ուրեմ դա հաշվի մի առներ) և այսօր մի ամենահիմար դեպք, մի ամենաչնչին սխալ— քիչ է մնացել, որ աշխարհը գլխիս փլցնի» իմ բոլոր արածները այնպես մոռացվել, այնպես օդի մեջ են ցնդվել, որ հազիվ թե էլ համարձակվում եմ հիշել նրանց։ Եվ ա՞յս է բարոյական վարձատրությունը։ Ախր ինչ է տվել ինձ մայրդ.— մի աղջիկ, որին եu եմ սիրում, և կարծում էր որ այդ սերը պարտավոր է բոլոր դժոխքի տանջանքները յուր շլնքին կրել… և ինձ չի ուզում ներել այն հանցանքի համար, որ ամենից առաջ ինձ է տանջել, փառք աասաոսծո, դու խո տեսել ես։ Հեռվից այս բոլոր բաները դիտողը ինձ կարող է անվանել ամենացած և ամենաստոր մարդը, ինչ փալաս եմ ես, կասեն, որ այսքան դառն հանդիմանություններ, հայհոյանքներ
Էջ:Muratsan, vol. 7.djvu/182
Արտաքին տեսք