է, բայց ոչինչ, այդ փոսը լցնել մի րոպեի գործ է, երանի թե մյուս անհարթություններն ուղղելն էլ այդքան հեշտ լիներ։ բայց ինչու համար ամեն բան մանրամասնաբար չես գրել. չէ որ ես քեզ այդ խնդրել էի։ Իսկ ես, քո արևը վկա, բոլորովին չեմ նեղանում այդ բանից. հարկավոր է, որ ես ամեն բան գիտենամ, որպեսզի այս ու այն կարևոր դարմաններն անեմ։ Ես նրանց ոչինչ, ոչինչ չեմ գրել, միամիտ կաց։ Ինչպես մորդ նամակում գրել եմ, մտադիր եմ 2 օրով գալ Շուշի. գուցե շաբաթ, կիրակի, կամ երեքշաբթի օրը դուրս գամ. թե ավելորդ համարես, կարող ես իսկույն հեռագրել, որ չգամ, ինչպես կուզես։
Սիրեցյալդ իմ. դարձյալ վրդովմունք և հուսահատություն պաշարեցին ինձ. այս դժբախտ սրտիս կերևի վիճակված չէ, որ մի օր հանգստություն տեսնե։ Առանց այն էլ օրն ի բուն այս թշվառ լրագրի հոգսն է ինձ վերա ծանրանում, այնպես որ ժամանակ չէ մնում իմ ապագան էլ մտածության նյութ դարձնել. այդ բավական չէ դեռ իմ և քո ցավերն էլ չեն դադարում, մերթ ընդ մերթ հոգիս մինչև խորը վրդովելու և վիրավորելու: Հազիվ էի ամսույս 4-ի նամակը քեզ գրելով մի փոքր հանգիստ առել և ահա քույր Ղումաշից մի նամակ եմ ստանում, որ դժդոհություններ է գրում մորդ կողմից, իբր թե իրենց հետ վատ է վարվում, քեզ չէ թողնում, որ նրանց մոտ գնաս և այլն և այլն։ Իսկույն ամեն բան ես հասկանում եմ. երևակայությունս էլ գաղտնիք չէ թողում ինձ համար, և ես սկսում եմ վրդովիլ անվերջ… Դու ինձ գրում ես, որ Մանելակն ու Ղումաշն եկին քեզ տեսնելու, բայց շատ տխուր էին, և նրանք գրում են` որ արդարև եկել են Ձեզ մոտ և այն էլ ուրախությամբ, բայց ձեր բոլորի ռամուզն տեսնելով (որը շատ անողոք է եղել) տխրել են։ Ես այժմ կամենում եմ շատ փոքր չափով էլ իմայիններին հավատալ. ախր նրանք խո միշտ սուտ չեն խոսում. չէ որ ես անարդարությամբ եմ վարվում, միշտ նրանց անարգելով։ Երևի այն հրեշի նամակը ստացած