Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս մասին ևս մի քանի խոսք գրեցի քույրերիս, որ ուշացնեն այն անխիղճ անամոթին։ Աղամալը մի շատ ազնիվ տղա է. նրա հետ մի քանի բան խոսացի ճանապարհին և նա իմ և ձեր մասին նպաստավոր խոսակցություն կունենա Միխայելի և Սամսոնի հետ. նա իմ հին և շատ լավ րնկերս է, և մինչև այսօր անաղարտ պահել է զգացմանց քնքշությունը և սիրտ հասկանալու կարողությունը.․.

Քո Գրիգոր
Տփխիս, 31 հուլիսի, 1884

Սիրելի Ոսկի․

Երեկ չկարողացա քեզ առանձին նամակ գրել, փոշտ ժամանակն անցնելու պաաճառավ. և հենց մորդ նամակն էլ մնաց այսօրվան, որը սրա հետ միասին ուղարկում եմ եկողի ձեռքով։ Ամսույս 27-ին էլ մի նամակ ունեմ գրած, որը հույս ունիմ ժամանակին ստացած կլինեք։ Այնտեղ խոստացել էի գործերի մասին տեղեկություն տալ և ահա այսօր կատարում եմ։ Եկած օրիցս մինչև այսօր գրեթե մի առանձին նորություն չիմացա որ գրեմ, չնայելով որ մի քանի տեղ այցելեցի։ Ավետի մասին իմացա, որ անպատճառ մինչև 18 տարին պիտի լինի, ավելի չի ընդունվիլ ոչ մի կերպ։ Մնում է, ուրեմն, որ միտրիկականը փոխվի, թե հնարավոր է։ Այդ էլ կարելի չլինելուց՝ մնում է որ այստեղ ես նրան հաշվապահություն սովորեցնեմ և ինչպես Բագրատի հետ խոսացել եմ ուղարկենք Բաքու, ուր նա կաշխատե իրեն օգնական ընդունել տալու (որը նա գրեթե վերջացած գործ էր համարում)։ Եվ այս բանը ավելի նպատակահարմար եմ համարում, չգիտեմ դուք ինչ կասեք։

Գալով քո պաշտոնին, ես կրկին անգամ Աղայանցի հետ տեսնվեցա։ Այդ դպրոցի հոգաբարձության ընտրությունը դեռ չէ եղած. եկեղեցու գանձապետը չէ որոշված, (որ կապ ունի դպրոցի հետ), այսուամենայնիվ Աղայանցն ասում է, որ ինքը այդ մարդկանցից կախում չունի, ընդհակառակը նրանք