Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խանգարելու. ուր ուզում եք եղեքէ միայն թե կարողանաք առողջ և ուրախ լինել։ Ինչ որ ինձանից պահանջվում է կատարում եմ։ Հուլիս 31-ի նամակով ամեն բան գրած եմ: Աղայանցին էլ շաա շուտով, այսինքն ամսոյս 5-ի փոստով` թուղթը գրել կտամ և կուղարկեմ. բնակարանի մասին էլ կհոգամ կարևորը։ Իսկ այնուհետև Ձեր ընտանիքի բարի կամքիցն է կախված Թիֆլիս գալն կամ ուրիշ տեգ գնալն: Որտեղ ավելի հարմար, ավելի հանգիստ եք համարում, այնտեղ էլ գնացեք։ Իմ մասին բնավ չմտածեք (եթե միայն կարող կլինիս...) Այս տարին էլ թող մյուսների հետ գլորվի... Ես դարձյալ կապրեմ... և միթե միշտ լավ պետք է ապրել: Կստինկի գործը ինչ եք անում. նրան էլ եք տանում. նրան էլ են պաշտոն տալիս։ Իսկ Ավետի համար ինչ եք մտածումն Վերջապես չգիտեմ. ավելի հարմար բաները դուք կարող եք մտածել, մամիդ ասած` ես շաղված եմ, և հազիվ թե կարողանամ մի լուրջ բան մտածել, բայց ամեն րոպե պատրաստ եմ ձեր հրամանները կատարելու:

Այս երեկո Մաշոյին պսակում են« երեկ գնացի և տեսի, որքան շատ ուրախ էր։ Նրանք մինչև անգամ փոխադարձ ինձ շնորհավորեցին... շատ զարմացա, բայց կոպտությամբ չհերքեցի, որովհետև ավելորդ համարեցի... Այս մասին գրելիքներ ունիմ. իմ գալուց հետո (Շուշի) Աղայանցը հարկավոր է համարիլ չլռել. ըստ յուր սովորության։ Ես էլ այնքան սրան նրան «լռեցեք, մի խոսեք, սուտ է և այլն» եմ ասել, որ էլ շատ անհամ եմ զգում ինձ հերքումներով զբաղվել։ Այժմ ես նմանում եմ մի լողորդի, որ երկար հորձանքների դեմ կռվում է և վերջը ուժասպառ հանձնում է իրեն ալյաց հոսանքին։ Այժմ ես էլ անձնատուր եմ նրան, ուր տանում է թող տանե... «Ծածկելով էլ ոչինչ չի դառնում» ավելի մարդ հիմար դրության մեջ է մնում։

Հարցնում ես ինձանից թե ինչպես եմ, կամ արդյոք շատ եմ պարապում։— Շատ լավ եմ, և գրեթե չեմ պարապում. բայց միշտ մտածում եմ և անվերջ մտածում, թե տեր աստված, մեր վերջը ուր պիտի հանգի. ես էլ շատ անկանոն դրության մեջ եմ։ Արդյոք ով է պատճառը, չգիտես, մենք, թե ուրիշները...: