Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
9 օգոստոսի 84

Իմ անգին Ոսկի.

Երբ մի Ժամանակ դու հաճախ կրկնում էիր թե` «սիտրս գնում է» ես այդ հիվանդությունը չէի հասկանում և գուցե կհիշես, որ միշտ հարցնում էի թե ինչ բան է այդ «սիրտ գնալը­»: Այժմ ես նրան կատարելապես հասկանում եմ։ Հենց որ նամակդ բերում են, մինչև նրան կարդալ վերջացնելը ինձ հետ էլ այդպես է պատահում։ Այն որ Շուշի կանայք ասում են, թե «սիրտս բարակել է, չեմ դիմանում», հիմա նույնն էլ ես եմ դառել։ Այսօր միևնույն վրդովմունքը պատահեց ինձ հետ, երբ քո նամակը (6-ին գրած) ստացա։ Այժմ իհարկե, հանգիստ եմ, որովհետև կարդացել պրծել եմ, ուրեմն կարող էլ եմ նամակիդ մի հարևանցի պատասխանել։ Հարևանցի եմ ասում նրա համար, որ թե կամենամ ամեն մի կետին ինչպես հարկն է պատասխանել, մի քանի թերթեր պիտի լեցնեմ։

Հոգյակս, այժմ ես քեզ վերա նայում եմ մի տեսակ քնքուշ, հայրական մեծահոգությամբ. ես ուրախանում եմ կարդալով քո նկատողություններդ, որոնք խիստ միակողմանի զարգացման արտադրություններ են, նրանք զուրկ են և փիլիսոփայական հիմքերից։ Ես սովորում եմ լռել քո հրամանների առաջ և սիրում եմ, որ դու անընդհատ հրամայես և ես հնազանդիմ։ Ապա թե ոչ, հավասար իրավանց կետից թե նայելու լինիմ քո պահանջների և նկատողությունների վերա և թե գրեմ քեզ բոլոր ինչ որ ես գիտեմ և կարող եմ հասկանալ, այն ժամանակ դու անշուշտ կհաղթահարվես։ Բայց ինչու այդ բանը նամակներով վերջացնել. շատ օր չէ մնացել, մի 15 օրեն դու ինձ մոտ կլինես և մենք շատ երկար կխոսակցինք։ Այն ինչ որ գրել եմ իմ նամակի առաջին երետում (մորդ վերա) ոչ թե «առանց մտածելու» եմ գրել, ինչպես դու ես կարծում, այլ բավական մտածելուց հետո, և խիստ լրջությամբ։ Դու այդ բանի մեջ ոչինչ բանաստեղծական չես գտնում, և շատ ստոր ես անվանում նրան, բայց ես ընդհակառակը, շատ բարձր, ցավում եմ միայն, որ ինձ չես կարողացել հասկանալ, և, եթե գիտես, որ կարդալուց