Էջ:Muratsan, vol. 7.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ զգում իմ մեջ, երբ քո մի փոքր կոշտ խոսքին ես հազար քնքշությամբ եմ պատասխանում։ Ապա թե ոչ, թե հավասար իրավանց կետից նայելու լինեմ քո նկատողությունների և պահանջների վերա (խոսքս վերջին նամակիդ նկատողությունների համար է), և թե ես գրեմ քեզ բոլորը ինչ որ ես ավելի լավ գիտեմ և ավելի լավ եմ հասկանում, այն ժամանակ դու կհաղթահարվես, կարծիք չկա։ Բայց ես չեմ ուզում տկարացած տեսնել քեզ իմ առաջ, ես կամենում եմ, որ դու իշխես իմ հոգու, սրտի և բոլոր կյանքիս վերա, ես կամենում եմ, որ դու հավիտյան տիրապետ լինես իմ գոյության վերա։ Կամ ինչու համար նամակներով սկսել այն բանը, ինչ որ երկար, շատ երկար խոսակցությանց է կարոտ, շատ օր չէ մնացել, մի 15 օրից հետ գու կգաս և այն ժամանակ մենք երես առ երես բան կխոսինք. եթե մի փոքր կոպիտ արտահայտություն էլ երևի մեր խոսքերի մեջ, մենք ժամանակ և միջոց կունենանք իսկույն միմյանց սիրտ ամոքելու։ Մինչդեռ այժմ, եթե նամակով մի տխուր ազդեցություն ունիմ քեզ վերա, մեկ էլ այդ ազդեցությունը ջնջելու համար շաբաթներ պիտի անցնին։

Այս ասածներս վերաբերում են գլխավորապես քո նամակի երկու կետերին. 1) այն, որ դու ինձ մեղադրում ես, թե ինչու համար այն ձևով նամակ եմ գրել մորդ և 2) մատանու խնդիրը։ Առաջինի մասին ասում ես, որ առանց մտածելու եմ գրել երևի. բայց ես բավականանում եմ պատասխանել թե ՈՉ. էլ ուրիշ բացատրություն չեմ տալիս, որովհետև վախենում եմ, որ էլի վրդովվես, անհանգստանաս, իսկ այդ բանը ինձ համար տանջանք կլինի։ Երբ դու կգաս, ես այդ ժամանակ կբացատրեմ քեզ բոլորը և դու կտեսնես, որ ես ոչ թե բանաստեղծականը և բարձրը թաղել և ստորոտումն եմ քաշ գալիս», այլ այն, իսկ իմ գրածով շատ բարձր եմ թռչում, այնքան բարձր, որ հազիվ թե դու կարողանում ես նշմարել ինձ այդ բարձրության մեջ... շատ ցավալի է, որ մայրդ չէր կարող ինձ հասկանալ, եթե դու կարդայիր նրա մոտ այն տողերը. բայց ավելի ցավալի է, որ դու էլ, ըստ երևույթին, չես ըմբռնում նրանց ինչպես որ հարկն է։ Սա բնական օրենք է. մեկ կատարյալ գիտնականներն են ծունր դնում ճշմարիտ