Էջ:Muratsan, vol. 7.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցյալ նամակս տխուր է եղել, չեմ հիշում։ Սիրելիս, քո արևը վկա, մի առանձին տխրություն չունիմ ես, և երբեք էլ չեմ մտածում տխուր բան գրել. խոսակցության նյութը, ինքն ըստ ինքյան, լուրջ է և նամակի կերպարանն էլ լրջություն է ստանում։ Դրանով դու բնավ մի նեղսրտիլ, աղաչում եմ։ Մեկ էլ, ես զարմանում եմ քեզանից. ախր, եթե մինչև անգամ շատ դառնացած և վշտացած էլ նամակ գրեմ քեզ, դու դարձյալ չպետք է անհանգստանաս, և ինչպես գրում ես, պետք է «զգացմունքներդ տակնուվերա լինին» և այլն և այլն։ Մի բան արդեն ամեն անհանգստություն պիտի ոչնչացնե. այն, որ դու գիտես, թե սիրում ես անվերջ, անսահման… միթե այս բավական չէ։ Ճմարիտ չգիտեմ ինչ գրեմ, շատ ես խամ, շատ. Թե դու իմ ձեոքում չմնայիր, դու կորածների մեծը կլինեիր, բայց ես քեզ այդպես չեմ թողնիլ. դու ավելի պիտի զարգանաս, քան որքան զարգացել ես։

Նամակիդ մեջ այնքան շատ պատասխանելու կետեր կան, այնքան շատ մութ անկյուններ, որ այն նամակդ պետք է առաջինը դնեմ, որպեսզի եկած ժամանակդ բացատրություններ պահանջեմ քեզանից, թե չէ ուրիշ կերպ անկարելի է։

Էլ ինչ գրեմ, հոգյակս, որ դու ուրախ լինիս. չգիտեմ թե շուտ գալու կլինեիր կասեի, թե գրիր ինչ ուզում ես, լավ՝ թե տխուր ես, այդքան օրն էր տխուր կաց, վնաս չունի։ Միայն չգիտեմ դու ինչու համար ես ինձ ուշունց տալիս, էտ էլ նոր ես սովորել, գուցե չես հավատում. բայց, երբ գաս ցույց կտամ, ամեն տեսակ հայհոյանք գրել ես նամակումդ, եթե ինքդ կարդաս, պիտի զարմանաս, վերջումն էլ «ցտեսություն» գրելու փոխարեն գրել ես «մնաս բարյավ».ինչ է, ուրես գնում. ճեմարանցիք խո դեռ այդտեղ են:- Վա՜յ նեղացա. այսօր մի հինգ վեց նամակ էլ ուրիշ եմ գրել: