Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1) Նամակդ հանձնեցի պրն. Աղայանցին. թվաբանություն չի լինիլ, այլ միայն հայոց լեզվի գրել-կարդալ: Բացի այդ, այն պաշտոնական թուղթը, որ նա գրել է դպրոցին, յուր մեջ պարունակում է և այն միտքը, թե դու կարող ես կառավարել և՛ մանկական պարտեզը և՛ վարել ավագ վարժուհու, կամ տեսչի օգնականի պաշտոններ, թե միայն սրանց համար զատ վարձատրություն կլինի։ 2) Ռոճկի մասին հաստատապես առ այժմ ոչինչ չի կարելի ասել. ամենից շահավետը այն է, միանգամայն 600 դնել մտքումդ։ Իսկ ապագայում կաշխատենք, իհարկե, թե կհաջողվի լավ, թե ոչ՝ մեծ կորուստ ունեցած չենք լինիլ։ 3) Կատինկի մասին Աղայանցը միշտ քաշվում է հաստատուն խոսք տալ. բայց, իհարկե, նա կաշխատե տեղավորել նրան։ Բանն այն է, որ խնդրատուները այժմ լեգեոններ են, և ամսական 6—10 ռուբլով են պաշտոն պահանջում այդ կոտորվածները, և նրանք այդ ավելի լավ են համարում, քան 500 ռուբլով գավառ գնալն։ Եվ քանի որ արժեքը խստությամբ քննել չկա մեր դպրոցներում, բոլորն էլ վարժուհիներ են էլի։ Ես մտածում էի Կատինկի մասին Բաքու ղրկել, բայց անհարմարությունները այնքան շատ են (միայնակ էլ չէ կարող գնալ, մամիդ հետ էլ չէ կարող, մի անելանելի դրություն է այդ), որ ես թողեցի։ Բաքվի տեսուչ Գազարյանը ինձ էր խորհուրդ հարցնում։ Ուզում էր տիկին Ներսիսյանցին տանի (երբեմնի օր. Ադամյան) ես խանգարեցի, չկամենալով Բաքուն ապականել նրա ձեռքով։ Օր. Եսայանցին էր ուզում, նրան էլ չթողեցի, որովհետև դարձյալ վարակվածներից է. վերջը Չիգանյանը առաջարկել էր քո ընկերուհուն, Նատալիա Հովհաննեսյանին, որի համար խորհուրդ տվի անպատճառ տանել, և պիտի տանե։

4) Բնակարանի խնդիրը։ Այդ տունը հենց պետք է երեկ վարձեի, որ քո նամակը ստացա և թողեցի. վերջը գնացի խոսացի Աղայանցի հետ, նա ասաց, որ լավ կլինի, թող առաջ գան ուսումնարանումը վեր գան և հետո իրենք կնային հարմարություններին. թե հարմար կլինի, կմնան այնտեղ, թե ոչ՝ ուրիշ տեղ կպդրտին։ Չգիտեմ, Աղայանցի հետ կմնա՞ք