Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուք։ Նա մի տուն է բռնել, ասում էր 2 ավել սենյակ կա, ձեզ կտա:

Աղայանցի վստահությամբ այս ու այն բանը չխոստանալն էլ կախում ունի մեր դպրոցների դրությունից, թե առաջվան դրությունը անփոփոխ մնա, ուրեմն նա ամեն բան կանի, իսկ թե ոչ, նրան էլ չէ կարելի մեղադրել, որովհետև արդեն յուր դրությունն էլ դրանով խախտվում է։ Այդ է պատճառը, որ նա ասում է, թե Շուշիում ավելի շահավոր պայմաններով պաշտոն կտան նրան, թող այնտեղ մնա և այլն։ Թեպետ մի կողմից ափսոսում է, որ անհայտության մեջ դու կոչնչանաս, և այս պետք է ի նկատի առնել. ավելի լավ է դժոխքում հայտնի լինել, քան արքայության մեջ անհայտ ոմն։ Տիգրանն էլ հիմա աշխատում է տիկին Ներսիսյանցին Շուշի ղրկել, չգիտեմ որքան կհաջողի։

Ուզում էի նամակս շարունակել, Յակովջանը եկավ խանգարեց, մնացյալն էլ ամսույս 19-ին փոշտով կգրեմ, մանավանդ որ փոշտի ժամանակը անցնում է։

Ձեր Գրիգոր

Կարծեմ մերոնք եկել են ձեզ մոտ և բանը հաջող չէ անցել. ես մանրամասն գրած էի, որ թողեն. նամակս չէ հասել, և անախորժ խոսակցություն է տեղի ունեցել։ Շատ տխրեցի, բայց ոչինչ սրան էլ կտանենք. դու ուրախ եղիր, աղաչում եմ...

20 օգոստոսի,1894

Սիրեցյալդ իմ

Գործերի դրությունը ոչնչով չփոխվեց, որ մի ուրիշ բան գրեմ, քան ինչ որ գրել եմ իմ 15-ի և 17-ի նամակներում։ Միայն Թանդոյան դպրոցի տեսուչ-քահանայի և պ. Աղայանցի մեջ մի փոքր անբավականություն կա ռոճկի ավելացնելու մասին, առաջինը չի համաձայնում, վերջինը պնդում