Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ նախազգացման համար։ Մենբ համբուրվեցանք, ես հայտնեցի նրան տխուր իրողությունը, բայց նա ինձանից առաջ գիտեր. նա երկաթուղում պատահել էր ձեզ. չգիտեմ որ ստանցիայում նա տեսել էր մամին պատուհանից կախված և ուզեցել էր գալ ձեզ մոտ, բայց հանկարծ իրենց պոեզդն սկսել է հեռանալ և ինքը ցավելով մտել է վագոնը։ Մենք սկսանք ցավել, ափսոսել, բայց բանը բանից անցած էր։ Վերջապես Մարիամը եկավ վերածած բաները հավաքեց. մենք լվացվեցանք, հագվեցանք, մի քառորդ ժամ պրպտեցի Նիկոլայի շապիկները և վերջը գնացի բուֆետս և ապա վերջնականապես հագվելով գնացինք դեպի կաթնարանը։ Ճանապարհին տեսա, որ Աֆրիկանկան վերջին անգամ ներկայացնում են նույն օրը. իսկույն գնացինք տոմսակ վերցրինք և հետո, կաթնարան հասնելով, սերով կոֆե խմեցինք. ես երկու, և Նիկոլայը՝ մի բաժակ։ Հետո գնացինք մեզ համար շորեր առնելու։ Նիկոլայը գնեց մի ամառային պայլտո, մի ձեռք ամառվան տրիկոյի շոր և մի ավելորդ բրյուկ։ Ես էլ մի կիշիմիրի ժակետ, ժիլետ և մի ամառային տրիկոյից բրյուկ: Մինչ այս, մինչ այն ժամանակ՝ երկուսը լրացավ, և մենք Թիլի-պուճուրը գնացինք ճաշելու։ Այնտեղից վերադարձանք Մուշտեիդ. մի քիչ զբոսանք արինք, մի քիչ էլ բամբասանք a la Ավագ, և հետո եկանք տուն։ Նիկոլայը մի ժամ քնեց, ես թեյը պատրաստեցի, խմեցինք, և հենց դուրս էինք գալիս, երբ Սպանդարին տեսանք բակում։ Ամբողջ օրը ինձ սպասած լինելով, նա եկել էր պատճառը իմանալու, թե ինչու չեմ երևացել։ «Մի՞թե ապաշխարում ես տանը», հարցրեց նա ինձ։ Բայց Նիկոլայի երևալը ամեն բան բացատրեց. մի քառորդ ժամից մենք բաժանվեցանք և գնացինք թատրոն։ Այս անգամ, ավելի քան երբեք, հրաշալի էր Նելուսկոն— (Բորիսով) մի հրաշք, բառի բուն նշանակությամբ։ Սիլիկան (ռեադնովա) լավ էր նույնպես. բայց Վասկոն (ռեադնով) թեպետ գեղեցիկ երիտասարդ, բայց անտանելի հիմար երգող և խաղացող։ Նավի կռիվն ու ղարթ ու փուրթը շատ թույլ էր։ Վերջում Սիլիկան լացացնելու չափ լավ խաղաց ու երգեց, իսկ Նելուսկան հափշտակեց մեզ։ Այսուամենայնիվ մի քանի տեղումիս հանգիստ քնում էի։ Մյուս առավոտը ես կաթ