Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահել, որ նա մեռնի. լավ է, ուրեմն,հոգիացնել նրան, մերթ ընդ մերթ, որպեսզի հավիտյան ապրի… Այսուհետև ես ուրիշ կարծիք ունիմ կյանքի վերաբերությամբ, ուրեմն քիչ անգամ կպատահի,որ ես մանկանամ, կամ իմ կարծիքների մեջ սխալվիմ։ Եկ դու էլ համաձայնվիր ինձ հետ, որ մենք շատ անգամ խաբում ենք մեզ և ուրիշներին, ախր չէ՞ որ այո ճիշտ է, և փորձը ցույց է տալիս, որ երբեմնական հեռավորությունը կրկնապատկում է սերը, նոր ուժ, նոր զորություն է շնչում հոգվո մեջ, ավելի եռանդով, ավելի ոգևորությամբ սիրելու նորեն միմյանց պատահած ժամանակ։ Կարծում ես, մ ի՞թե նույն ինքն աստված, այսքան շատ կսիրվեր մարդիկներից` թե սխալված մի անգամ երևցած լիներ նրանց։ Ամեն ինչ բնության մեջ արդար և հավասար կշռի մեջ է։ Մի քանի անգամ կրկնված տեսակցությունը մոռացնում է աոաջին հանդիպման հրապույրը. սերն էլ, որ զգացմունքների թագուհին է, ոչնչով չէ զանազանվում յուր կյանքի մեջ մարդկային ուրիշ շատ զգացմունքներից... Եթե դու լավ ըմբռնեցիր իմ փիլիսոփայության միտքը, ուրեմն դու կհամոզվես, որ այս աստիճան միմյանց համար մտածելն ու երազելը մի բնական պատճառի հետևանքն է, հետևապես չպետք է իմ անցյալ անգամ գրած նամակս էլ քեզ վրդովեր՝ հավատացնելով՝ որ մի անմխիթար սրտնեղության մեջ եմ ապրում ես ուրեմն:

Վերջապես, իմ անուշիկս, ես շատ հանգիստ և անվրդով կյանք եմ անցկացնում, հար և նման այն կյանքին, ինչ որ ունեի յոթ տարի շարունակ Թիֆլիսում. միայն այս անգամ նրանով է ավելի (դեպի լավը), որ հաստատ հավատում եմ, թե իմ Ոսկին մեր տանն է. իմ սիրելի եղբոր մոտ, որ նա մի օր կգա կրկին ինձ մոտ, կամ ես կլինեմ նրա մոտ, որ Գուրգենիկը կա, ապրում, շնչում է, որ մարմնացնում է յուր մեջ մեր սրբազան և անդրանիկ սիրո պտուղը, որ նա քաղցրացնում է յուր մոտ միայնությունը և ամոքում է նրա յուր ամուսնո համար քաշած կարոտը...Ախ, այս կյանքն էլ քաղցր է, այս կյանքն էլ նվիրական է, ամեն ինչ սիրո և սիրահարությամբ պսակված գործի մեջ քաղցր և աստվածային է... Թող հենց այստեղ համբուրեմ քեզ։