Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համբուրե իմ փոխարեն այնպես ամուր, որ ձայնը հասնի Մեյրանղուլանց տուն... փեսա Հակոբին շատ իհարկե:

Թիֆլիս, 27 հունիս, 86

Իմ անգին և անզուգական հոգյակ.

Նստած մենավոր լռության մեջ և պատուհանիս տակ ունենալով Քռի խուլ հոսանաց ձայնը, իսկ հանդիպակած բլուրների վերա՝ արեգական վերջին շողերը, ինչի՞ վերա մտածել և կամ ո՛վ երազել թե ոչ՝ քեզ, որ հարյուրավոր մղոն ինձանից հեռու ու՝ դարձյալ խլում քաշում ես դեպի քեզ սիրտս և հոգիս, ժամանակ չտալով նրանց գոնե մի ժամ իմ մարմնի մեջ մնալու…

Ճաշից հետո, երեկոյան վեց ժամն է, թեպետ շատ ժամանակ չէ, ինչ գտնվում եմ կանտորում, բայց արդեն ձանձրացել եմ գործով զբաղվելուց։ Մի կես ժամ առաջ գտնվում էի Մուշտայիդում։ Քո բացակայությունից հետո իմ միակ զվարճությունը ձիաքարշն է։ Այն ժամերը, որ ես ճաշից հետո անցցնում էի քեզ մոտ, այժմ ես գործ եմ դնում զբոսանքի վերա. այդ ժամերի մեջ ես մտածում եմ քեզ վերա, որովհետև միակ ժամերն են, որոնք սկզբից իսկ քեզ էին պատկանում։ Ես նրանց չեմ կամենում գործ շինելու զոհել, որովհետև տակավին նրանք սուրբ են ինձ համար։ Նրանցից առաջ անցած և հետո եկող ժամերում, արդարև ես ջանասիրությամբ աշխատում եմ և պետք է խոստովանեմ, որ ինչպես առաջ, այնպես էլ այժմ, ես գործի ժամանակ շատ քիչ եմ մտածում քեզ վերա։ Պարապության կամ հանգստության ժամերում, խոսք չկա, որ միտքս ուրիշ ոչնչով չի պիտի զբաղվի, բայց թե քեզնով և միմիայն քեզնով։

Թեպետ շատ անգամ ինձ համար ավելի քաղցր է լինում քեզ վերա մտածելը՝ քան թե նամակ գրելը, բայց որովհետև քեզանից նամակ ստանալը այս երկուսից էլ ավելի քաղցր է, ուստի չեմ ուզում առիթ տալ քեզ ծուլանալու, և ինքս