Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անցյալ գիշեր Սպանդարի հետ Семеные այգումն էինք. երկար խոսացինք։ Ի միջի այլոց նա սկսեց կարծիքներ հայտնել մամին և Ազյուն վերաբերությամբ— առաջնորդված յուր դիտողություններով։ Նա բոլորովին աննպաստ էր խոսում դեպի մաման և նպաստավոր դեպի Ալին։ Ես չդիմացա. պարզ տեսնում էի, որ ճշմարտությունը անհայտության մեջ է և, չնայելով որ, խոսակցությունը ընդհանուր հայացքի նման էր, բայց ես չուզեցի ծածկել ճշմարտությունը և հասկացրի նրան ամեն մեկի արժանիքը յուր ճշմարիտ չափով։ Մի ուրիշ որդի չէր անիլ և չէր խոսիլ, բայց ես սկզբից ճշմարտության և անհայտ առաքինության պաշտպանն եմ եղած. այդպես էլ այդ երեկո ճշմարտությունը վերականգնեցի։ Այժմ նա գիտե, որ պետք չէ միշտ արտաքին երևույթից չափել մարդկանց արժանիքը։ Դե էլ ինչ գրեմ, հոգիս, բոլորին էլ շատ բարև, մանավանդ մամին, Կատինկին և Մանիշակին։ Նիկոլային խո գիտես։

Քո Գրիգոր

Ավագից նամակ ունեի— գրում է թե գնացել են, թե ոչ: Վաղն էլ նրան պիտի պատասխանեմ. մեր Ալեքսանն էլ արդեն ճամփվեց Բաքու։ Բարևիր իմ կողմից Ամյուն և Ազյուն։

Թիֆչիս, 30 հունիսի, 86.

Հույժ սիրեցյալդ իմ Ոսկի.

Ամսույս 27֊ին նույնպես մի նամակ ունիմ գրած քեզ, որի էգսը ստացա քո նույն թվականավ նամակը, (թիվը քո դրածը չէր, կոնվերտի վերա տեսի), որի մեջ հիշում ես իմ անթվական նամակի ստանալդ, որպես թե քո միևնույն նամակը շատ թիվ ուներ։ Ստացա նույնպես քո ծրարած ծաղիկները, քո անթառամ և գողտրիկ սիրո առհավատչյան։ Ինչ անեմ, հոգիս, ես ծաղիկներ չունիմ, իմ չորս կողմը ամայի է. ինչ նվիրեմ քեզ ուրեմն, ինչ որ ունեի` այն արդեն վաղուց նվիրել