Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ քեզ և այդ նվերը գուցե այժմ էլ մի հնացած բան է քեզի համար… ստիպված պիտի մնամ քեզ պարտապան մինչև տեսնենք ինչ ճանապարհ է ցույց տալիս մի նոր նվիրաբերությամբ քեզ ծառայելու։

Չես կարող երևակայել, թե որ աստիճան ուրախանում եմ, երբ ամեն անգամ կարդում եմ քո նամակում, թե՝ օրերդ լավ ես անցուցանում և ուրախ ես լինում միշտ։ Բայց նամակ գրած ժամանակդ շատ ժլատ ես պահում քեզ։ Դու գիտես ո՛ր աստիճան ինձ կհետաքրքրե քեզ շրջապատող կյանքը ինչո՞ւ դրա մասին մի մանրամասն նամակ չես գրում (թե միայն այդ քեզ չէ հոգնեցնում, կամ ուրախությունդ չէ խանգարում)։ Օրինակ օրվա որ մասը ինչով ես պարապում ո՞ր մասը ընդունելությանց, կամ այցելությանս ես նվիրում։ Կատինկան, մաման, Մանիշը շուտ շուտ գալի՞ս են ձեզ մոտ և դուք գնո՞ւմ եք իրենց մոտ, թե ոչ։ Քեզ մոտ ո՞վ է քնում գիշերները, լավ ես կերակրվում թե ոչ, աշխատո՞ւմ ես քեզ մի փոքր կազդուրելու, և այլն, և այլն, և այլն։ Եվ հետո ովքե՞ր են այցելել քեզ մեր տան անծանոթ ընտանիքներից, դու որո՞նց ես այցելե, ի՞նչ կարծիքներ, խոսքեր, գուշակություններ ու զրախոսություններ են ընթանում ձեր չորս կողմը և այլն, և այլն, և այլն։

Բայց, իհարկե, այս բոլորը թվելս ավելորդ է, թե մի հետաքրքիր բան լինին, դու կհաղորդես անշուշտ։ Շատ ուրրախ եմ, որ Գուրգենիկս այդքան հաջադիմություն է արել, մեծացել, չաղացել և խելոքացել է, թեպետ ավելի խելոք լինել, քան ինչ որ էր, հարկավոր չէ։

Խաչենագետ գնալու համար ինչ որ որոշել եք լավ եք արել, «i’nomme pnopose, Dieu dis posea» ասում է ֆրանսիական առածը. տեսնենք, երբ դուք կգնաք ես էլ կգամ: Քնելուդ համար մի զարմանար, դու դեռ ինձ քեզ մոտ ունեցած ժամանակը քնում էիր… այժմ, երբ ես չկամ, կքես ու կքնես։ Եվ լավ է, որ շատ քնես և մարդիկների հետ հաճախ տեսնվելու ժամանակ չունենաս, թե չէ քո՝ «դեռ ես ուրիշին չեմ սիրում» խոսքը ինձ վախեցնում է։ Քեզ նմանի աչքը որ բացվեցավ, էլ աստված հեռու տանի։ «Դեռ ես մի խոսք եմ գրել, թե մի երիտասարդ կա, որ քեզ հեռվից