Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարելապես, թափանցելով քո բոլոր խոսքերի, մտքերի, արտահայտված և թե չարտահայտված զգացմունքների մեջ... ինչ փոփոխություն է այս, չգիտեմ. քո նամակները ինձ միայն մի քանի ժամ են զբաղեցնում և հանգիստ տալիս հոգվույս։ Շուտով վերա են հասնում այն ծանրատար ժամերը, որոնց ես անցցնում եմ ամեն օր, դեռ և գիշեր։

Իմ կյանքը դժվարատար է դառնում օր ըստ օրե. բայց ես, իհարկե, մի որևէ նեղություն չունիմ մարմնականի կողմից, ոչ կերակրվելու անհարմարությունը, ոչ տան մեջ աշխատելու կարևորությունը, ոչ սովորական հանգիստ կենցաղավարությանս փոփոխությունը, ի մի բան, ոչինչ մարմնական անհանգստություն չէ նեղացնում ինձ. այս դեպքում դեռ մի քանի բան աոաջվանից ավելի լավ են։— դու պակասում ես, դու չկաս ինձ մոտ... Ահա թե ինչն է ծանրացնում իմ դրությունը։ գողիս միայնացել է. նա պտրում է յուր կեսին, յուր ընկերին, յուր սիրելվույն... Նա ծարավ է, նա կարոտում է քեզ, բայց ուր ես դու... Հացի կարոտը` հագենում է հացով, ջրի փափագողը` զովանում է նրանով, բայց քեզ, իմ Ոսկի, իմ հոգյակ, քեզ ծարավ, քեզ կարոտ հոգին ինչո՞վ հագենա..» պատահում են ժամեր` ես անպատճառ ցանկանում եմ տեսնել քեզ, դու ինձ չես երևում ոչ մի տեղ, բայց այդ անհրաժեշտ է լինում, և ես, գիտես, ընդարմանում եմ... այն գիտակցությունը, որ ինձ զգալ է տալիս, թե դու շատ հեռու ես ինձանից, քիչ է մնում որ խելագարեցնե ինձ։ Եվ դու ասում ես, որ ես քեզ սիրեմ... ես քեզ հասկանում եմ, այդ հոգվո խոսքն է. բայց դու երևի չես կարողացել ըմբռնել իմ առ քեզ ունեցած սիրո անսահման և անպարունակ մեծությունը... Ես քեզ սիրում եմ, իմ աստվածային Ոսկի, բայց ինչպես, ահա թե որտեղ են պակասում բառերը... ես քեզ սիրում եմ իմ հոգվո, իմ սրտի բոլոր ուժով, կարողությամբ, ես քեզ հիացած, խելագարված, ես չեմ ապրում առանց քեզ, ես չեմ շնչում առանց իմ անգին, իմ հրաշալի Ոսկեհատին... հասկանում ես։ Բայց չէ, ես չկարողացա ասել այն, ինչ որ կամենում էի, և ես չեմ կարողանալու... և ինչու են հայերը սիրում, երբ նրանք սերը արտահայտելու լեզու չունին։ Պատահում են րոպեներ երբ