Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուշուց փոստի գալուն օրը չէ, այսուամենայնիվ ինքս ինձ հույս եմ տալիս, թե կարելի է նամակը երեկվանից մի տեղ վեր է ընկել և այսօր գտել են և այլն։ Վազում եմ փոստ։ Իհարկե ոչինչ չպիտի ստանայի։ Գլխակոր վերադառնում եմ բանկ և այնտեղից տուն։ Շատ թույլ եմ զգում ինքս ինձ, ախորժակ բնավ չունիմ. մի քանի գդալ սուպ կերա և սեղանը հավաքելուց իսկույն սրտատրոփ կանտոր իջա. և ողջության․ մշակների գլխավորը հանձներ ինձ հեռագիրը և ես դողացող սորտով և ձեռքերով բացի նրան, կարդացի և իսկույն նստա գերելու— քեզ այս նամակը, որ ոչ այլ ինչ է թե ոչ հիշատակարանի մի հոդված... ինչ որ ես այստեղ գրել և նկարագրել եմ, այդ զգացած վշտերուս և անհանգստությանս հազարերորդ մասն է. ըստ որում ամբողջ գրելու ո՛չ ուժ ունիմ և ո՛չ ժամանակ. ամբողջը դու ինքդ կարող ես երևակայել, որովհետև աստված քեզ էլ բաժին է տվել այն բոլորից, ինչ որ իմ լավ և վատ կողմերն ու բնավորությունն են կազմում։

Վերջացնելով ալս միջնադեպքի հաշիվը, այժմ կսկսեմ գրել այն նամակը, որը իսկապես այսօր պետք է գրեի քեզ։ Բայց ափսոս որ այս տխուր միջանկյալը մի քիչ սառեցրեց այն բանաստեղծական ավյունը, որը պատրաստվել բորբոքվել էր այսավուր նամակիդ համար։

Գրիգոր

Սիրալիր ողջույնս սիրելի Նիկոլային, Մանիշակին, Կատինկին, Ազյուն, մամին, փեսա Հակոբին և այլն և այլն (դու կկարդաս անունները մեկ մեկ)։

20 հուլիսի, 1886

Իմ անուշիկ և աննման Ոսկեհատ.

Անսիրտ բախտի շնորհիվ հեռու լինելով քեզանից` ղրկում եմ այժմ քեզ մոտ իմ սիրատանջ հոգին, որ յուր սիրաշունչ համբույրները քո գեղանի աչերին և շրթանոցը դրոշմելով`