պատրաստ գտնելով, ինքս էլ լվացվեցա և պատրաստվեցի և թևիթև քեզ հետ դեպի անտառը դիմեցինք... Հիշում եմ այն րոպեին, երբ Աբրահամը պատրաստ պաշարով գնում էր մեր առաջից և դու իմ թևից կախված՝ սիրաժպիտ և քնքնշաբար հարցնում էիր ինձ` թե որ բանն եմ ես ավելի սիրում իմ գնած առարկաներից։ Եվ երբ ես թվեցի, դու ծիծաղելով — Հապա քո բաժակը...»։ Եվ ապա հայտնեցիր, որ դու կոտրել ես երան... Հիշում եմ, թե ինչպես մենք նստանք մեր նորաշեն սեղանի շուրջը և հյուրասիրեցինք մեր հյուրերին ընտրելագույն սուրճով և կարկանդակով... Օհ, ես հիշում եմ բոլորը, հիշում եմ ամենաաննշան բայց սիրացելապահ դեպքերը… հիշում եմ դիցական և սիրախոս աչքերդ, քո հրապուրիչ ժպիտը, քո քաղցր չարությունները, հիշում եմ այդ բոլորը. երևակայում եմ իմ առաջ քո հասակը, քո անուշ ձայնը... և ապա հիացմունքից և հափշտակությունից հալվում... վերջանում եմ... Օհ, ինչպե՜ս քաղցր ես դու, Ոսկի, ինչպե՜ս քնք՛ուշ, ինչպե՜ս սիրաշունչ... մի անգամ, մի անգամ էլ տեսնեմ քեզ, մի անգամ էլ համբուրեմ... սեղմեմ կրծքիս պինդ... պինդ... և այնուհետև ոչ, ես ուզում եմ երկար, շատ երկար ապրել քեզ հետ, ապրել անվերջ սիրով, հավերժական հիացմունքով... կամաց֊ կամաց անշնչացնող հափշտակությամբ...
Այո, միակ ուխտս այս նշանավոր օրվա համար այս է. «մինչև մեր կյանքի վերջը, մինչև մեր հետին շունչը նույն քնքուշ, նույն սիրաշունչ զգացմունքներով, որոնցով այս րոպեին լցված և գեղուն են մեր հոգիները...»։ Այսուհետե մենք կարող ենք պարծենալ—Հավիտյան սիրեցինք, հավիտյան երջանիկ եղանք...
Սիրակարոտ համբույր Գսւրգենիկիդ՝