Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի հարսանիքում էր…և որ դու հիանալի առողջ ես… միթե… ուրեմն բանդ լավ է առաջ գնում, լոթի… թե չէ նա ինչու կիմանար, որ դու առողջ ես…

Գրում ես թե թատրոն գնացիր. իսկի չես գրում թե ինչ ներկայացում էր, ովքեր էին ներկայացնողները. զարմանալի համառոտախոս ես դարձել. գոնե մի լուրի նման բան գրեիր «Նոր Դարում» կտպեինք, մախլաս…

Շատ ուրախ եմ, որ մեր տանը հավանում ես. հապա, ոնց էիր կարծել քո ամուսնո հայրենական պալացցոն։ Որ Նիկոլայի հետ լավ ժամանակ կանցկացնես, ես հավատացած եմ, և հենց դա է իմ միակ արխայինությունը, թե չէ, որ Նիկոլայը տեղդ չլիներ, ես հանգիստ չէի լինիլ այստեղ։ Բայց աշխատեցեք որքան կարող եք լավ օգուտ քաղել ժամանակից։ Գանձասար էլ գնացեք անպատճառ։ —«Мать и дитя»-ն հիմա դուրս կգամ գնելու թե այս փոստին չհասավ՝ մյուս փոստին կուղարկեմ:— Ղազարի աղջկան տեսնելու հարմարություն չկա այժմ, նրանք ամառանոց են գնացել, Կրծանիս, Մանթաշովի տաչումին (դու խո տեսար նրանց բաղը) հենց այն բաղումն։ Հայրն էլ այստեղ չէ, էլի տաչումն է, ուրեմն հարմարություն չկա։ Իսկ Նիկչայի նեղանալն իզուր է. ասենք նա չի իմանում, դու չգիտե՞ս, որ ամառը Թիֆլիսում հարսանիք չի լինիլ՝ քաղաքը դատարկված կլինի։— Ափսոս ինձ չէ ասել, ես նրան կարգին կհասկացնեի։ Վերջապես կգաք կտեսնենք։ Մի գինեվաճառ Մակարով կա մեծ հարստության տեր, նա ունի մի աղջիկ,Շիրմազանյանին ասել է, մի լավ համեստ վաճառական տղա գտիր, մի հատիկ աղջիկս է (էլ ոչինչ որդի չունի) տամ իրան. ես ու Սպանդարը ուզրւմ ենք Շիրմազանյանի հետ խոսել, տեսնենք կարանք գլուխ բերել, երևելի բան կլինի, տեսնենք… գրում ես շատ բան կա գրելու, անհարմար եմ համարում, տնաշեն, ի՞նչ անհարմարություն կա. քո նամակը ե՛ս չե՞մ կարդալու, գրիր էլի՛. չպահելու նամակը կպատռտեմ ու Քուռը կգցեմ, պատվելին պատուհանիս տակը չի՞։ —Լիզան կրկին անգամ ասաց, որ ինքը Ստեպկոն էլ խնդրեց, թե մեր տունը վարձել եք. ես ասացի Ոսկուն գրել եմ, տեսնեմ ինչ պատասխան կգրե, այն ժամանակ ես էլ վճռական բան կասեմ: Բայց վախենում եմ անհամար